Հովհաննես Թումանյանի Երկերի լիակատար ժողովածուի երկրորդ հատորն ընդգրկում է նրա քառյակները, բալլադները և չափածո թարգմանությունները (բացի թարգմանական պոեմներից, որոնք կտեղադրվեն 4-րդ հատորում)։
Վերոհիշյալ երեք բաժիններն իրենց հերթին ունեն ենթաբաժիններ.
ա) ավարտուն և մշակված ստեղծագործություններ,
բ) սևագիր և անավարտ երկեր։
Հիշյալ մասերն իրարից առանձնացվում են I, II թվերով:
Բանաստեղծի ինքնագրերի նկարագրության մեջ (բացի այս հրատարակության ընդհանուր առաջաբանում նշված սկզբունքներից), ընթերցողի գործը դյուրացնելու համար, տվյալ տողի ձեռագրային տարբերակներից հետո բերվում է նաև նրա վերջնական խմբագրությունը։
Հատորում օգտագործված են հետևյալ համառոտագրությունները.
ԲՄI—Բանաստեղծություններ, Մոսկվա, 1890
ԲՄII—Բանաստեղծություններ, Մոսկվա, 1892 Դ—Դաշնակներ, Թիֆլիս, 1893
Դփ—Դաշնակներ, փոփոխված, Թիֆլիս, 1896
ԱՄ—«Աղբյուրի մատենադարան» շարքի «Հովհաննես Թումանյան» ժողովածու, Թիֆլիս, 1899
ԲԹ—Բանաստեղծություններ, Թիֆլիս, 1903
ԹԼ—Լեգենդներ, Թիֆլիս, 1904
ԲԲ—Բանաստեղծություններ, Բաքու, 1908
ՀՀ—Հայրենիքիս հետ, Թիֆլիս, 1916
Քռ—Քառյակներ, Թիֆլիս, 1920
ԲՊ— Բանաստեղծություններ, Կ. Պոլիս, 1922
ԳԵ — Հովհաննես Թումանյան, Գեղարվեստական երկեր, Երևան, 1934
Եժ I, II, III, IV, V, VI—Հովհաննես Թումանյան, Երկերի ժողովածու, գիտական հրատարակություն 6 հատորով, Երևան, 1940—1959
Ագ—Արեգ, ամսագիր, Վիեննա, Բեռլին
Աղ—Աղբյուր, ամսագիր, Թիֆլիս
անընթ.—անընթեռնելի
արտագր.— արտագրություն
ԲԵՀ—Բանբեր Երևանի համալսարանի