Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/522

Այս էջը հաստատված է



1917

«ԵՐԿՈՒ ԴԱՐԻ ԱՐԱՆՔՈՒՄ»

(էջ 12)

Գրված է 1917 թվականի հունվարի 15-ին: Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդի № 261 պահվում է մեկ ինքնագիր։ Առաջին անգամ տպագրվել է 1934 թվականին՝ 1934 թվականին Երևանում լույս տեսած Հովհաննես Թումանյան Գեղարվեստական երերի 127-րդ էջում, այնուհետև՝ Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի 1-ին հատորի 529-րդ էջում: Տպագրվում է ինքնագրից։


«ԾՈՎ է ԻՄ ՎԻՇՏՆ, ԱՆԱՓ ՈՒ ԽՈՐ»

(էջ 13)

Գրված է 1917 թվականի փետրվարի 9-ին: Թումանյանի ընտանիքի արխիվից Նվարդի ալբոմում պահվում է մեկ ինքնագիր։ Առաջին անգամ տպագրվել է «Գեղարվեստ» հանդեսում, Թիֆլիսում 1921 թվականին, № 7 66-րդ էջում, այնուհետև՝ 1922 թվականին Կոստանդնուպոլսում լույս տեսած Բանաստեղծություններ շարքի 45-րդ էջում, ապա՝ Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի 1-ին հատորի 205-րդ էջում։ Արտատպվում է 1922 թվականին Կոստանդնուպոլսում լույս տեսած Բանաստեղծություններ շարքից։


«ՔԱՆԻ՜ ՄԱՀ ԿԱ ԻՄ ՍԸՐՏՈԻՄ»

(էջ 14, 332)

Գրված է 1917 թվականի նոյեմբերի 7-ին։ Թումանյանի ընտանիքի արխիվում պահվում է երեք ինքնագիր, որոնցից մեկը, որի վրա Թումանյանը ուղղումներ է կատարել՝ Նվարդի ալբոմում։ Թումանյանի ընտանիքի արխիվի № 57-ում պահվում է մեկ արտագրություն՝ կատարված Աշխենի ձեռքով։ Առաջին անգամ տպագրվել է Գործ ամսագրի № 11—12-ի 38-րդ էջում, այնուհետև՝ Քառյակների 6-րդ էջում, Սուրխաթանյան Գրական գոհարների (քրեստոմատիա) 498-րդ էջում, 1922 թվականին Կոստանդնուպոլսում լույս տեսած Բանաստեղծություններ շարքի 47-րդ էջում, ապա՝ Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի 1-ին հատորի 205-րդ էջում։

Արտատպվում Է 1922 թվականին Կոստանդնուպոլսում լույս տեսած Բանաստեղծություններ շարքից։

«ԿՅԱՆՔԻՑ ՀԱՐԲԱԾ ԱՆՑԱՎՈՐ»

(էջ 15)

Գրված Է 1917 թվականի նոյեմբերի 10-ին։ Թումանյանի ընտանիքի արխիվի Աշխենի ալբոմում պահվում է մեկ ինքնագիր։ Առաջին անգամ «Աստծու ու պոետի գրազը» քառյակի հետ միասին»