Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/523

Այս էջը հաստատված է

տպագրվել է Ագ, 1923, № 8, էջ 467, խմբագրության հետևյալ ծանոթությամբ. «Մեր նշանավոր բանաստեղծի որդին՝ Համլիկ Թումանյանը, ուղարկել է մեզ մի քանի էջ իր թանկագին հոր անտիպ գրվածքներից։ Խորին շնորհակալությամբ տպագրում ենք այն «Արեգիս» էջերում»։ Այնուհետև Հովհաննես Թումանյան Երկերի ժողովածուի 1-ին հատորի 535-րդ էջում: Տպագրվում է ինքնագրից։

«Ե՛Տ ԵԿԵ՜Ք…»

(է 16)

Գրված է 1917 թվականի նոյեմբերի 11-ին: Թումանյանի ընտանեկան արխիվում պահվում է չորս ինքնագիր, որոնցից մեկը՝ Նվարդի ալբոմում։ Առաջին անգամ տպագրվել է Գործ ամսագրի № 11—12-ի 38-րդ էջում, այնուհետև՝ Քառյակների 7-րդ էջում, Սուրխաթանյան Գրական գոհարների (քրեստոմատիա) 498-րդ էջում, «Բանաստեղծություններ» շարքի 47-րդ էջում, ապա՝ Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի 1-ին հատորի 205-րդ էջում։ Արտատպվում է 1922 թվականին Կոստանդնուպոլսում լույս տեսած Բանաստեղծություններ շարքից։

«ՀԻՆ ԱՇԽԱՐՀՔԸ ԱՄԵՆ ՕՐ»

(էջ 17, 332)

Գրված է 1917 թվականի նոյեմբերի 11-ին: Թումանյանի ընտանեկան արխիվում պահվում է չորս ինքնագիր, որոնցից մեկը՝ բանաստեղծի դուստր Արփենիկի ալբոմում։ Առաջին անգամ տպագրվել է 1918 թվականին «Ժողովրդի ձայն» (Թիֆլիս) թերթի № 23-ում, այնուհետև՝ «Քառյակներ» շարքի 8-րդ էջում, «Բանաստեղծություններ» շարքի 48-րդ էջում, ապա՝ Հովհաննես Թումանյան երկերի ժողովածուի 1-ին հատորի 205-րդ էջում: Արտատպվում է 1922 թվականին Կոստանդնուպոլսում լույս տեսած Բանաստեղծություններ շարքից:

«ԶՈՒՐ ԵՄ ՓԱԽՉՈՒՄ, ԻՆՁ ԽԱԲՈՒՄ»

(էջ 18, 333)

Գրված է 1917 թվականիկ նոյեմբերի 12-ին։ Թումանյանի ընտանեկան արխիվում Նվարդի ալբոմում պահվում է մեկ ինքնագիր։ Նույն տեղում (№ 57) կա մեկ արտագրություն՝ կատարված Աշխենի ձեռքով: Առաջին անգամ տպագրվել է 1932 թվականին՝ «Հոկտեմբեր-Նոյեմբեր» տարեգրքի 3-րդ էջում, այնուհետև՝ Հովհաննես Թումանյան երկերի ժողովածուի 1-ին հատորի 535-րդ էջում։ Տպագրվում է ինքնագրից։