«Ո՜Վ ԻՄԱՆԱ՝ Ո՛ՒՐ ԸՆԿԱՆՔ»
(էջ 19, 333)
Գրված է 1917 թվականի նոյեմբերի 30-ին:
Թումանյանի ընտանիքի արխիվում պահվում է երեք ինքնագիր, որոնցից մեկը՝ Արփենիկի ալբոմում, Առաջին անգամ տպագրվել է 1918 թվականին «Ժողովրդի ձայն» (Թիֆլիս) թերթի № 23-ում, այնուհետև՝ «Քառյակներ» ժողովածուի 9-րդ էջում, «Բանաստեղծություններ» ժողովածուի 48-րդ էջում, ապա՝ Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի 1-ին հատորի 205-րդ էջում:
Արտատպվում Է Կ․Պոլսում լույս տեսած Թումանյանի «Բանաստեղծություններ» ժողովածուից։
«ՔԱՆԻ՜ ՁԵՌՔԻՑ ԵՄ ՎԱՌՎԵԼ»
(էջ 20)
Գրված Է 1917 թվականի դեկտեմբերի 24-ին:
Թումանյանի ընտանիքի արխիվում պահվում Է երեք ինքնագիր, որոնցից մեկը՝ Աշխենի ալբոմում։
Առաջին անգամ տպագրվել Է 1918 թվականին Թիֆլիսում լույս տեսնող «Ժողովրդի ձայն» թերթի № 1-ում, այնուհետև՝ 1922 թվականին Թիֆլիսում հրատարակված Հովհաննես Թումանյանի «Քառյակներ» ժողովածուի 10-րդ էջում, Կ․ Պոլսում լույս տեսած Թումանյանի «Բանաստեղծություններ» ժողովածուի 49-րդ էջում, ապա՝ Թումանյանի երկերի ժողովածուի առաջին հատորի 206-րդ էջում:
Արտատպվում է Կ․Պոլսում լույս տեսած Թումանյանի «Բանաստեղծություններ» ժողովածուից։
«Ի՜ՆՉՔԱՆ ՑԱՎ ԵՄ ՏԵՍԵԼ ԵՍ»
(էջ 21, 333)
Գրված Է 1917 թվականի դեկտեմբերի 24-ին:
Թումանյանի ընտանիքի արխիվում պահվում Է երեք ինքնագիր, որոնցից մեկը՝ Աշխենի ալբոմում:
Առաջին անգամ տպագրվել է 1918 թվականին Թիֆլիսում լույս տեսնող «Ժողովրդի ձայն» թերթի № 1-ում, այնուհետև՝ «Քառյակներ» ժողովածուի 11-րդ էջում, Կ․ Պոլսում լույս տեսած Թումանյանի «Բանաստեղծություններ» ժողովածուի 49-րդ էջում, ապա՝ Թումանյանի երկերի ժողովածուի առաջին հատորի 206-րդ էջում:
Արտատպվում է Կ․Պոլսում լույս տեսած Թումանյանի «Բանաստեղծություններ» ժողովածուից։
«ԵՐԱԶՈՒՄԸՍ ՄԻ ՄԱՔԻ»
(էջ 22, 333)
Գրված է 1917 թվականի դեկտեմբերի 24-ին:
Թումանյանի ընտանիքի արխիվում պահվում է երեք ինքնագիր, որոնցից մեկը՝ Աշխենի ալբոմում:
Առաջին անգամ տպագրվել է 1918 թվականին Թիֆլիսում լույս տեսնող «Ժողովրդի ձայն» թերթի № 1-ում, այնուհետև՝ «Քառյակներ» ժողովածուի 11-րդ էջում, Կ․ Պոլսում լույս տեսած Թումանյանի «Բանաստեղծություններ» ժողովածուի 50-րդ էջում, ապա՝ Թումանյանի երկերի ժողովածուի առաջին հատորի 206-րդ էջում: Արտատպվում է Կ․ Պոլսում լույս տեսած Թումանյանի «Բանաստեղծություններ» ժողովածուից: