Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/527

Այս էջը հաստատված է

վերաբերող մի արձակ սևագրություն, որ ներկայացնում ենք «Տարբերակներ» բաժնում։

Առաջին անգամ տպագրվել է 1918 թվականին Թիֆլիսում լույս տեսնող «Ժողովրդի ձայն» թերթի № 1-ում, Թիֆլիսում հրատարակված Հովհաննես Թումանյանի «Քառյակներ» ժողովածուի 19-րդ էջում, Սուրխաթյանի «Գրական գոհարներ» քրեստոմատիայի 498-րդ էջում, Կոստանդնուպոլսում լույս տեսած «Բանաստեղծություններ» ժողովածուի 53-րդ էջում, ապա՝ Թումանյանի Երկերի ժողովածուի առաջին հատորի 208-րդ էջում:

Արտատպվում է Կ․ Պոլսում լույս տեսած «Բանաստեղծություններ» ժողովածուից:


«Ո՞Վ Է ՁԵՌՔՈՎ ԱՆՈՒՄ, Ո՞Վ»

(էջ 31, 335)

Գրված է 1918 թվականի փետրվարին:

Թումանյանի ընտանիքի արխիվում պահվում է մեկ ինքնագիր: Առաջին անգամ տպագրվել է 1918 թվականի նոյեմբերի 2-ին Թիֆլիսում հրատարակված «Միություն» շաբաթաթերթի № 30-րդ, այնուհետև՝ Թումանյանի «Քառյակներ» ժողովածուի 20-րդ էջում, Կոստանդնուպոլսում լույս տեսած «Բանաստեղծություններ» ժողովածուի 53-րդ էջում, ապա՝ Թումանյանի Երկերի ժողովածուի առաջին հատորի 208-րդ էջում:

Արտատպվում է Կոստանդնուպոլսում լույս տեսած «Բանաստեղծություններ» ժողովածուից:


«ԱՇՆԱՆ ԱՄՊԻՆ ՈՒ ԶԱՄՊԻՆ»

(էջ 32, 335)

Գրված է 1918 թվականի փետրվարին:

Թումանյանի ընտանեկան արխիվում պահվում է երկու ինքնագիր:

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդ № 1407-ում պահվում է ԹիՖլիսում լույս տեսած «Միություն» շաբաթաթերթում, որի վրա Թումանյանը ուղղումներ է կատարել։

Առաջին անգամ տպագովել է «Միություն» շաբաթաթերթում, 1918 թվականի նոյեմբերի 2-ին № 30-ում, այնուհետև՝ Թիֆլիսում հրատարակված Հովհաննես Թումանյանի «Քառյակներ» ժողովածուի 21֊րդ էջում, Կոստանդնուպոլսում լույս տեսած «Բանաստեղծություններ» ժողովածուի 53-րդ էջում, ապա՝ Թումանյանի Երկերի ժողովածուի առաջին հատորի 208-րդ էջում։

Արտատպվում է Կ․ Պոլսում լույս տեսած «Բանաստեղծություններ» ժողովածուից:


«ԿԸԼԹԱՑՆՈՒՄ ԵՆ, ԱՐՏՈՐՈՒՄ»

(էջ 33, 335)

Գրված է 1918 թվականի հունիսին:

Թումանյանի ընտանիքի արխիվում պահվում է չորս ինքնագիր:

Առաջին անգամ տպագրվել է 1918 թվականի նոյեմբերի 2-ին Թիֆլիում լույս տեսնող «Միություն» շաբաթաթերթի № 30-ում, այնուհետև՝ Թիֆլիսում լույս տեսած «Քառյակներ» ժողովածուի 22-րդ էջում, Կ․ Պոլսում լույս տեսած «Բանաստեղծություններ» ժողովածուի 54-րդ էջում, ապա՝ Թումանյանի Երկերի ժողովածուի առաջին հատորի 209֊րդ էջում:

Արտատպվում է Կ․ Պոլսում լույս տեսած «Բանաստեղծություններ» ժողովածուից: