Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/528

Այս էջը հաստատված է

«ԲԵՐԱՆՆ ԱՐՆՈՏ ՍԱՐԴԱԿԵՐԸ ԷՆ ԱՆԲԱՆ»

(էջ 34, 335)

Գրված է 1918 թվականի նոյեմբերին: Թումանյանի ընտանիքի արխիվում պահվում է երկու ինքնագիր։ Թիֆլիսում լույս տեսած «Քառյակներ» ժողովածուի 23֊րդ էջում, այնուհետև 1922 թվականին Թիֆլիսում լույս տեսած Սուրխաթյանի «Գրական գոհարներ» ժողովածուի 498֊րդ էջում և Կ․ Պոլսում լույս տեսած «Բանաստեղծություններ» ժողովածուի 51֊րդ էջում, ապա՝ Թումանյանի Երկերի ժողովածուի առաջին հատորի 209֊րդ էջում: Արտատպվում է Կ․ Պոլսում լույս տեսած «Բանաստեղծություններ» ժողովածուից։

'1919'

«ՄԵՌԱ՜Ն, ՄԵՌԱ՜Ն... ԵՎ ԱՀԱ»

(էջ 35, 336)

Գրված է 1919 թվականի հոկտեմբերի 8-ին: Թումանյանի ընտանիքի արխիվում պահվում է երկու ինքնագիր։ Առաջին անգամ տպագրվել է Թիֆլիսում լույս տեսած «Քառյակներ» ժողովածուի 24֊րդ էջում, այնուհետև՝ Կ․ Պոլսում լույս տեսած «Բանաստեղծություններ» ժողովածուի 55-րդ էջում, ապա՝ Թումանյանի Երկերի ժողովածուի առաջին հատորի 210֊րդ էջում։

Արտատպվում է Կ․ Պոլսում լույս տեսած «Բանաստեղծություններ» ժողովածուից։

«ԱՐԵՎԵԼՔԻ ԵԴԵՄՆԵՐԻՆ ԻՋԱՎ ՊԱՅԾԱՌ ԻՐԻԿՈՒՆ»

(էջ 36, 336)

Գրված է 1919 թվականի նոյեմբերի 21-ին։

Թումանյանի ընտանիքի արխիվում պահվում է երեք ինքնագիր: Առաջին անգամ տպագրվել է Թիֆլիսում լույս տեսած «Քառյակներ» ժողովածուի 25֊րդ էջում, այնուհետև՝ 1922 թվականին Թիֆլիսում լույս տեսած Սուրխաթյանի «Գրական գոհարներ» ժողովածուի 499֊րդ էջում, Կ․ Պոլսում լույս տեսած «Բանաստեղծություններ» ժողովածուի 56-րդ էջում, ապա՝ Թումանյանի Երկերի ժողովածուի առաջին հատորի 210֊րդ էջում:

Արտատպվում է Կ․ Պոլսում լույս տեսած «Բանաստեղծություններ» ժողովածուից։

«ԴՈՒ ՄԻ ԱՆՀԱՅՏ ԲԱՆԱՍՏԵՂԾ ԵՍ, ՉԸՏԵՍՆԸՎԱԾ ՄԻՆՉ ԷՍՕՐ»

(էջ 37, 336)

Գրված է 1919 թվականի նոյեմբերին։

Նվիրված է տիկին Թամամշևային։ Այդ մասին կա Թումանյանի վկայությունը «Ինչու սկսեցի քառյակներ դրել» գրառման մեջ (Թումանյանի ընտանիքի արխիվ)։

Թումանյանի ընտանիքի արխիվում պահվում է երեք ինքնագիր։