Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/529

Այս էջը հաստատված է

Թիֆլիսում լույս տեսած «Քառյակներ» ժողովածուի 26֊րդ էջում, այնուհետև Կ․ Պոլսում լույս տեսած «Բանաստեղծություններ» ժողովածուի 56֊րդ էջում, ապա՝ Թումանյանի Երկերի ժողովածուի առաջին հատորի 211֊րդ էջում:

Արտատպվում է Կ․ Պոլսում լույս տեսած «Բանաստեղծություններ» ժողովածուից։


«ՀԵ՜Յ ԱԳԱՀ ՄԱՐԴ, ՀԵ՜Յ ԱՆԳՈՀ ՄԱՐԴ, ՄԻՏՔԸԴ ԵՐԿԱՐ, ԿՅԱՆՔԸԴ ԿԱՐՃ»

(էջ 38, 337)

Գրված է 1919 թվականի նոյեմբերին:

Թումանյանի ընտանիքի արխիվում պահվում է երկու ինքնագիր։

Առաջին անգամ տպագրվել է Թիֆլիսում լույս տեսած «Քառյակներ» ժողովածուի 27֊րդ էջում, այնուհետև՝ Կ․ Պոլսում լույս տեսած «Բանաստեղծություններ» ժողովածուի 57֊րդ էջում, ապա՝ Թումանյանի Երկերի ժողովածուի առաջին հատորի 211֊րդ էջում:

Արտատպվում է Կ․ Պոլսում լույս տեսած «Բանաստեղծություններ» ժողովածուից։

«ԱԶԱՏ ՕՐԸ, ԱԶԱՏ ՍԵՐԸ, ԱՄԵՆ ԲԱՐԻՔ ԻՐ ՁԵՌՔԻՆ»

(էջ 39, 337)

Գրված է 1919 թվականի նոյեմբերին:

Թումանյանի ընտանիքի արխիվում պահվում է երկու ինքնագիր։

Առաջին անգամ տպագրվել է Թիֆլիսում լույս տեսած «Քառյակներ» ժողովածուի 28֊րդ էջում, այնուհետև Կ․ Պոլսում լույս տեսած «Բանաստեղծություններ» ժողովածուի 57֊րդ էջում, ապա՝ Թումանյանի Երկերի ժողովածուի առաջին հատորի 210֊րդ էջում: Արտատպվում է Կ․ Պոլսում լույս տեսած «Բանաստեղծություններ» ժողովածուից։

«ՔՈՒՆ ԹԵ ԱՐԹՈՒՆ՝ ՕՐԻՍ ՇԱՏԸ ԵՐԱԶ ԵՂԱՎ, ԱՆՑԿԱՑԱՎ»

(էջ 40, 337)

Գրված է 1919 թվականի դեկտեմբերի 6-ին։ Թումանյանի ընտանիքի արխիվում պահվում է երեք ինքնագիր։

Առաջին անգամ տպագրվել է Թիֆլիսում լույս տեսած «Քառյակներ» ժողովածուի 29-րդ էջում, այնուհետև՝ Կ․ Պոլսում լույս տեսած «Բանաստեղծություններ» ժողովածուի 58-րդ էջում, ապա՝ Թումանյանի Երկերի ժողովածուի առաջին հատորի 211֊րդ էջում:

Արտատպվում է Կ․ Պոլսում լույս տեսած «բանաստեղծություններ» ժողովածուից։


«Ո՞Ր ԱՇԽԱՐՀՔՈՒՄ ՈՒՆԵՄ ՇԱՏ ԲԱՆ. ՄԻՏՔ ԵՄ ԱՆՈՒՄ՝ Է՞Ս, ԹԵ ԷՆ»

(էջ 41, 338)

Գրված է 1919 թվականի դեկտեմբերի 8-ին։

Թումանյանի ընտանիքի արխիվում պահվում է երկու ինքնագիր։