«ԵՐՆԵԿ ԷՆՊԵՍ՝ ԱՆՎԵՐՋ ՔԵԶ ՀԵՏ—ԻՄ ԿՅԱՆՔԻ ՀԵՏ ԼԻՆԵԻ»
(էջ 45, 339)
Գրված է 1920 թ. մայիսի 12-ին:
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդի 109-րդ և 110-րդ համարներում պահվում է երկու ինքնագիր. Թումանյանի ընտանիքի արխիվում պահվում է ևս չորս ինքնագիր։
Աոաջին անգամ տպագրվել է 1920 թվականին Երևանում լույս տեսած «Հայաստանի կոոպերացիա» ամսագրի 13-րդ համարի 512-րդ էջում, այնուհետև 1922 թվականին Թիֆլիսում լույս տեսած Սուրխաթյանի «Գրական գոհարներ» քրեստոմատիայի 499֊րդ էջում, Կ․ Պոլսում լույս տեսած «Բանաստեղծություններ» ժողովածուի 59֊րդ էջում, ապա՝ Թումանյանի Երկերի ժողովածուի առաջին հատորի 212֊րդ էջում։
Արտատպվում է Կ․ Պոլսում լույս տեսած «Բանաստեղծություններ» ժողովածուից։
«ԼՈՒՍԸ ԼՈՒՍԻՆ ՔՈ ԺՊԻՏՆ է ԻՄ ԵՐԵՍԻՆ ՃԱՌԱԳՈՒՄ»
(էջ 46, 339)
Գրված է 1920 թվականին: Թումանյանի ընտանիքի արխիվում պահվում է երեք ինքնագիր։
Առաջին անգամ, «Թամարի ալբոմից» վերնագրով, տպագրվել է 1924 թվականին Երևանի Նորք հանդեսի 4-րդ գրքի 63-րդ էջում, այնուհետև՝ Թումանյանի Երկերի ժողովածուի առաջին հատորի 546֊րդ էջում։ Տպագրվում է Գ ինքնագրից։ Թումանյանի ընտանիքի արխիվում պահվում է այս քառյակի նախնական տարբերակը, գրված «Արևելքի եդեմներին իջավ պայծառ իրիկուն» քառյակի ինքնագրի հակառակ էջին, թվագրված՝ «Ն. 23»։
1921
«ԱՌԱՏ, ԱՆՀԱՏ՝ ԱՍՏԾՈՒ ՆԸՄԱՆ՝ ՄԻՇՏ ՏԵՂԱԼՈՒՑ ՀՈԳՆԵԼ ԵՄ ԵՍ»
(էջ 47, 340)
Գրված է 1921 թվականի փետրվարի 7֊ին, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդի 109-րդ, 110-րդ և 261-րդ համարներում պահվում է երեք ինքնագիր:
Առաջին անգամ տպագրվել է 1921 թվականին Երևանում լույս տեսնող «Վերածնունդ» ամսագրի № 1-ի 49-րդ էջում, այնուհետև՝ Կ․ Պոլսում լույս տեսած Թումանյանի «Բանաստեղծություններ» ժողովածուի 60-րդ էջում, ապա Թումանյանի «Երկերի ժողովածուի» առաջին հատորի 213-րդ էջում:
Արտատպվում է Կ․ Պոլսում լույս տեսած Թումանյանի «Բանաստեղծություններ» ժողովածուից։