Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/544

Այս էջը հաստատված է
ԲԱԼԼԱԴՆԵՐ
ԲԱԼԼԱԴԻ ԺԱՆՐԸ ԹՈԻՍԱՆՑԱՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Թումանյանի չափածո ժառանգության մեջ որոշակիորեն առանձնանում է երկերի մի բավական մեծ խումբ, որոնք իրենց գեղարվեստական նկարագրով և ծավալային հատկանիշներով գտնվում են նրա քնարերգության և պոեմների միջև։ Դրանք ժողովրդական ավանդությունների և զրույցների, առակների ու հեքիաթների հիման վրա գրված բազմազան գործերն են, որոնք իրենց տարբերիչ գծերի հետ միասին ունեն նաև որոշ ընդհանուր ժանրային հատկսւնիշներ; Նախ, բոլոր այդ երկերն ունեն քիչ թե շատ հստակորեն արտահայտված սյուժե՝ մեծ մասամբ այլաբանական կամ ֆանտաստիկ բնույթի, երբեմն էլ իրապատում. Դեպքերի ու կերպարների օբյեկտիվ գծագրումը կատարվում է հեղինակային պատումի և հերոսների խոսքի միջոցով, իսկ բանաստեղծի քնարական վերաբերմունքի ուղղակի դրսևորումներ գրեթե չկան։ նշված և ուրիշ հատկանիշներ մեզ հիմք են տալիս Թումանյանի այդ երկերին տալու մեկ միասնական ժանրային բնութագիր և դրանք համախմբելու «Բալլադներ» ընղհանուր վերնագրի տակ։

Բալլադի ժանրը Թումանյանի ստեղծագործական հետաքրքրությունների շրջանակը մտավ, կարելի է ասել, տարերայնորեն՝ ոչ թե գրական նմուշների ազդեցությամբ, այլ առաջին հերթին ժողովրդական բանահյուսության խոր և բազմազան իմացության շնորհիվ։ Եթե իր պոեմների մասին Թումանյանն ասում էր, որ նրանց ժանրային ձևը գոյացել է զգալի չափով Պուշկինից և Լերմոնտովից ստացած ստեղծագործական ներշնչանքով, ապա բալլադների վերաբերյալ Նույնը առեք ճիշտ չէր լինի։ Այստեղ ելակետր ժողովրդական ստեղծագործությունն էր։ Երիտասարդ բանաստեղծն առաջին իսկ Քայլերից մեծ տեղ կր հատկացնում ժողովրդի բանավոր հիշողության մեջ դարերով պահպանված զրույցներին և ավանդություններին, որոնց նվիրական իմաստի բացահայտումը նա համարում էր առաջնակարգ ստեղծագործական խնդիր։ Թումանյանի համար դրանք ոչ թե «ստացական», «ձեռք բերված» գիտելիքներ էին, այլ նրա էության և մտածողության անբաժան մի մասը։ Հետագայում, պայքարեքով գրականության և ժողովրդական բանահյուսության փոխհարաբերության մասին պարզունակ և գռեհիկ պատկերացումների՝ այսպես կոչված «հայոց ղրամբյանիզմի»