Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/549

Այս էջը հաստատված է

բովանդակություն՝ իրական կենսական հարաբերություններով և բնավորություններով։ Ռուս գրականության մեջ դրա լավագույն օրինակը տվեց Պուշկինը, մասնավորապես՝ հենց Թումանյանի թարգմանած «Օլեդի երգը», «Ջրահեղձը» բալլադներում։ Նույնը կարելի է ասել աղգային֊ժռղովրդական ոգով տոգորված ուրիշ բանաստեղծների մասին։ Թուման-յանը պատկանում է նրանց շարքին։ Իր լավագույն բալլադներով նա տվեց «ռոմանտիկական ժանրի» ռեալիստական իմաստավորման փայլուն օրինակներ։ Այդ շարքի գործերը՝ «Շունն ու Կատվից» մինչև «Թագավորն ու չարչին», Թումանյանի ռեալիստական արվեստի անբաժան մասն են կազմում։ Կենդանական և առարկայական աշխարհի մարդկայնացման, հրաշապատում ձևափոխությունների և այլաբանական կերպարների միջոցով երևան է գալիս կենսական ճշմարտությունն իր ամբողջ հավաստիությամբ, կենդանի բնավորություններ՝ իրենց խոսքով և գործով։ Միաժամանակ Թումանյանի երկերը միշտ պարունակում են կյանքի որոշ հավերժական գծեր, համամարդկային ընդհանրացումներ։ Այդ բոլորի բազմազան դրսևորումներն են և՛ կենդանիների դիմակի տակ հանդես եկող բնավորությունները («Շունն ու Կատուն», «Անբախտ վաճառականներ», «Չարի վերջը», «Արծիվն ու Կաղնին», «Մոծակն ու Մրջյունը»), և ֆանտաստիկ ձևափոխումներն ու չափազանցումները («Անիծած հարսը», «Պողոս֊Պետրոս», «Աղավնու վանքը», Հսկան», «Որբը»), և՛ Թումանյանի ստեղծագործության անվիճելի գագաթների թվին պատկանող «Փարվանան», «Մի կաթիլ մեղրը», «Թագավորն ու չարչին»։

Թումանյանի բալլադները, որոնց թիվը հասնում է շուրջ երեք տասնյակի, սույն հատորի մեջ բաժանված են երկու մասի ավարտված և սեվագիր կամ անավարտ գործեր։ Առաջին բաժնում տեղադրված ավարտուն երկեր էլ տարբեր ճակատագիր են ունեցել։ Նրանց մի մասը գրվելուց և տպագրվելուց հետո նորից ու նորից գրավել է հեղինակի ուշադրությունը, ենթարկվել բազմաթիվ փոփոխությունների («Շունն ու Կատուն», «Անբախտ վաճառականներ», «Ախթամար», «Որբը», «Գառնիկ ախպերը», «Հսկան և այլն)։ Կամ էլ սկզբից ևեթ երևան է եկել այնպիսի կատարյալ տեսքով, որ հետագայում էական փոփոխությունների անհրաժեշտություն չի զգացվել («Պողոս֊Պետրոս», «Փարվանա», «Լուսավորչի կանթեղը», «Մի կաթիլ մեղրը», «Աղավնու վանքը», «Թագավորն ու չարչին» և այլն)։ Վերջապես, կա նաև բալլադների մի ուրիշ խումբ, որոնք առաջին տպագրությունից հետո մի տեսակ դուրս են մնացել ստեղծագործական տեսադաշտից, որեվէ փոփոխություն չեն կրել կամ չեն վերահրատարակվել («Արև և Լուսին», «Օրորոցագող», «Հոգեհան», «Երկինք ու երկիր»)։ Ըստ երևույթին, Թումանյանը դրանք համարել Է անհաջող գործեր, որոնք հիմք չեն տալիս վերամշակման համար։ Քառորդ դար անց, անդրադառնալով իր առաջին տպագիր բանաստեղծությանը («Արև և Լուսին»), նա, օրինակ, գրել է, թե դա «անպայման անհաջող Է դուրս եկել» և «դրա համար Էլ մնացել է առաջին հրատարակության մեջ» (ԵԺ V, 417)։