համաշխարհային հակապատերազմական գրականության լավագույն էջերի թվին և ասյսօր էլ հնչում է իբրև խորապես հրատապ ստեղծագործություն։ Ոչ միայն անցյալի, այլև ներկայի իմաստավորմանն է ծառայում նաև «Թագավորն ու չարչին» (1917), որի նյութը Թումանյանը քաղել է XVII դարի նշանավոր պատմիչ Առաքել Դավրիժեցու, մասամբ էլ նույն դարի հեղինակ Զաքարիա Սարկավագի գրքերից։ Շահ Աբասի հթամանով իրականացված հայերի բռնագաղթը, նրանց զրկանքների ու տանջանքների ողբերգական պատմությունը ներքուստ զուգադրվում էր համաշխարհային պատերազմի տարիներին ծավալված հայկական մեծ եղեռնի դեպքերի հետ։ Բայց այստեղ ևս Թումանյանն ազգայինից գնում է դեպի համամարդկային խնդիրների արծարծում ։ Գեղարվեստական մեծ ուժով նա դատապարտում է ամեն կարգի բռնություն, որի պայմաններում հնարավոր չէ «ո՛չ շիտակ խոսք, ո չ կյանք, ո չ սեր»։ «Թագավորն ու չարչին» Թումանյանի վերջին ավարտուն բալլադն Է։ Բայց կյանքի վերջին տարիներին Էլ նրա միտքն աշխատում Էր բանահյուսական նյութերի գեղարվեստական մշակման վրա ձգտելով նրանց բովանդակության ազգային և ժամանակագրական շրջանակների ընդլայնման։ Թումանյանը համոզված Էր, որ «Էդ ճանապարհով միայն գրողը կարող Է համամարդկային գրականության մեջ տեղ ունենալ» (տե՛ս Նվարդ Թումանյան, Էջ 296)։ Առաջին իսկ քայլերից ղեկավարվելով այգ սկրղ– բունքով, բանաստեղծր կյանքի մայրամուտին Էլ երազում Էր ավարտել «Հազարան բրլբուլ» հեքիաթ֊պոեմը, որը, նրա համոզմամբ, պետք Է լիներ իր բոլոր նվիրական գաղափարների, մոտիվների ու ձևերի ամենալրիվ ու բարձր համադրությունը։ Բանահյուսական հիմք ունեցող մյուս երկը, որը նույնպես մնաց անավարտ, «Անբուն Կրկուն» Էր; Այստեղ Թումանյանը նորից անդրադարձավ մոտ 15 տարի առաջ գրած «Չարի վերջը» մանկական բալլադի նյութին, բայց շատ ավելի լայն ստեղծագործական ծրագրով; Բանը միայն ծավալի բազմապատիկ մեծացումը չէր (ավարտելու դեպքում, դատելով պահպանված հատվածներից, դա լինելու էր Թումանյանի ամենածավալուն չափածո երկերից մեկը)։ Ավելի կարևոր է այն, որ այս դեպքում եւս մեծապես ընդլայնվում են ստեղծագործության թեմատիկ–գաղափարական սահմանները արդարության և հավասարության բարոյախոսական հավաստումից գնալով դեպի քաղաքական երգիծանքի լայն ընգրկումներ։ «Անբուն Կրկուն», նույնիսկ իր առկա մասերով, արդեն դուրս Է գալիս բալլադի ժանրային շրջանակներից։ Դա նոր ժամանակներում մի յուրօրինակ «կենդանական վեպ» ստեղծելու, այն հասարակական-քաղաքական հրատապ խդիրներով հագեցնելու համարձակ փորձ Էր։ Իրավացի Էր Թումանյանագետ Արամ Ինճիկյանը, երբ «Անբուն Կըկուն» համեմատում Էր Գյոթեի նշանավոր «Ռեյնեկե աղվես» երգիծական պոեմի հետ (տե՛ս ՈՒՀ 1, Էջ 29), որն ի դեպ, ինչպես վկայել Է Աշխեն Թումանյանը, բանաստեղծն իրոք նեաաե Է ունեցեք իր երկր գրելիս։
Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/553
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս