խավարում եղավ, էդ մասին գրեցին, խոսեցին: Հենց էդ օրերում ես էլ «Արևն ու լուսինը» գրեցի... (Թումանյանի երկերի ժողովածուի 5-րդ հատորի 417-րդ էջում):
Ինքնագիրը չի պահպանվել:
Թումանյանի ընտանիքի արխիվում պահվում է մի սևագիր պատառիկ:
«Թե ինչպես իմ «Անբախտ վաճառականները» դարձավ американская» հոդվածի սևագիր տարբերակում բանաստեղծը գրում է. «...Իմ լեզուն գտան գռեհիկ և խորհուրդ տվին ձեռք վերցնել էդ վայրենի բարբառից ու գրական լեզու գործածել: Ճաշակ տալու և համոզելու համար ցույց էին տալիս, կարդում էին մեր հին գրաբար ոտանավորներից: Ես էլ գրականությունից միանգամայն անտեղյակ ու տգետ, մի, գրեթե պատանի, էնքան հավատացի, որ լեզուս փոխեցի, սկսեցի գրել գրական լեզվով («Արև ու Լուսին» և այլն) և մինչև անգամ գրաբար, թեև չգիտեի» (տե՛ս 1969 թվականին Երևանում լույս տեսած «Թումանյան․ Ուսումնասիրություններ և հրապարակումներ» ժողովածուի 2-րդ հատորի 421-րդ էջ):
Առաջին տպագրության մասին 1890 թվականի հուլիսի 29-ին Ան․ Աբովյանին հղած նամակում Թումանյանը գրում է, թե «Արև ու լուսինը» Ղ․Աղայանի խորհրդով հավանաբար կհանձնի «Աղբյուրին», «Կարդացինք» և «Արև ու Լուսինը», որին անխոս շատ հավանեցին, և (Ղ․ Աղայանը․խմբ), որ անպատճառ գրեմ տանեմ «Աղբյուր Տարագովիչի» խմբագրություն։ Ես ասացի արդեն ուշ է, նա կրկին պահանջեց, գուցե և տանեմ․․․(Թումանյանի երկերի ժողովածուի 5-րդ հատորի 20-րդ էջ)։
Հաջորդ՝ օգոստոսի 27-ի նամակում արդեն հայտնում է․«Աղբյուրի այս համարում տպված է Աղայանցի ուզած բանաստեղծությունը․․․» (նույն տեղում, էջ 22)։
Առաջին անգամ տպագրվել է 1890 թվականի «Աղբյուր» ամսագրի №8-9-ի 20-րդ էջում (ներկայացված է որպես տարբերակ), այնուհետև՝ Մոսկվայում լույս տեսած «Բանաստեղծություններ» ժողովածուի 62-66-րդ էջում, ապա՝ Թումանյանի երկերի ժողովածուի 1-ին հատորի 272-274-րդ էջերում։
Այս ավանդության առաջին («Աղբյուր» ամսագիր) հրատարակությունից մի քանի շաբաթ հետո տպագրված Մոսկվայում լույս տեսած «Բանաստեղծություններ» ժողովածուում բալլադն զգալի փոփոխությունների է ենթարկվել՝ մանավանդ լեզվական առումով։ Այդ փոփոխությունները հիմք են տալիս ասելու, որ իր «Բանաստեղծությունների» 1-ին հատորի ձեռագիրը տպագրության համար Մոսկվա ուղարկելիս Թումանյանը արդեն ստեղծել էր մի նոր տարբերակ, որ և տպագրվեց գրքում։
Արտատպվում է Մոսկվայում լույս տեսած «Բանաստեղծություններ» ժողովածուից։
Մոսկվայում լույս տեսած «Բանաստեղծություններ» ժողովածուում կան հետևյալ ծանոթագրությունները․
«Արև ու Լուսին»-Այս ավանդությունը Լոռի են պատմում։
26 Կեռկեռ-կամար
47 Պպին կանգնել-համառել, կամակորել։