Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/563

Այս էջը հաստատված է
1899
ՈՐԲԸ
(«_Սըհա՜կ... Սըհա՜կ... գիշերն ի բուն»)
(էջ 115, 380)

Ակունքը ժողովրդական է: Հավանաբար Թումանյանն օգտվել է Սըհակ թռչունի մասին Գ. Սրվանձտյանի գրի առած ավանդությունից (տե՛ս Գ. Սրվանձտյանց. Համով-հոտով, Կ. Պոլիս, 1884, 189): Սակայն պահելով ժողովրդական բնագրի սյուժեն և գործող անձանց, բանաստեղծը կարևոր փոփոխություններ է կատարել. օրինակ՝ եղբորը հափշտակող արծվի կամ գազանի փոխարեն մտցրել է քրոջը առևանգելու եկած թուրքին՝ դրանով նոր իմաստ հաղորդելով նյութին:

Գրության թվականն ստույգ հայտնի չէ:

Ամբողջական ինքնագիրը չի պահպանվել:

ԹԸԱ պահվում են մի քանի պատառիկներ: Նույնպիսի հատվածներ են պահվում նաև ԳԱԹ ԹՖ №1005, որոնք հրապարակել է Ա. Ինճիկյանը (տե՛ս ԲԵՀ, 1971, №1, էջ 158-160 ):

ԳԱԹ ԹՖ №1361 պահվում է «Թատրոնի»՝ հեղինակի սեփական օրինակը, որի վրա Թումանյանն օգտագործել է նաև «Հին կռիվը» պոեմում (տե՛ս ԵԺ4, 49)։

Առաջին անգամ «Որբ թռչունը» վերնագրով և «Ժողովրդական ավանդություն» ենթավերնագրով տպագրվել է «Թատրոն», 1899,№ 6, էջ 87-88, տողատակի ծանոթագրությամբ․ «Ծոտ կոչված թռչուն է, որ գիշերները տխուր ձեն է տալիս․ ժողովուրդը որբ է անվանում» ծանոթագրությամբ, ապա՝ ԵԺ1, 290-291։

Արտատպվում է ՀՀ-ից։

1901

ՀՈԳԵՀԱՆ
(«Փոցխովի ձորում ծաղկում էր Շամոն»)
(էջ 118)

Ակունքը ժողովրդական է։

Գրված է 1901 թ․ ամռանը, Ուրավելում։ Այդ մասին իմանում