Ավ. Իսահակյանը. «… 1901 թվի սեպտեմբերին Օհաննեսը Ալեքսանդրապոլ եկավ Աբասթումանից, ուր նա բժշկվում էր։ Ճանապարհին կանգ էր առել Ախալքալաքում, այցելել էր Փարվանա լիճը, որի հայտնի լեգենդի մասին վաղուց ի վեր մտորում էր։ Լսել էր Թմկաբերդի լեգենդը։ Չէր կարողացել գնալ բերդը տեսնելու, սակայն Աբուլ լեռան լանջերից դիտակով նայել էր բերդին, որի բուրգերը հեռվից ազատ ուրվագծվում էին։ Խանդավառ խոսում էր Փարվանայի ու Թմկաբերդի լեգենդների մասին, նրա երևակայության մեջ կամաց-կամաց կենսագործվում Էին այդ չքնաղ պոեմները։
Հիշում եմ այսօրվա պես, որ նա «Թմկաբերդի» նախերգանքի առաջին փորձը արտասանեց, մեծ հիացմունք պատճառելով ինձ» (ԹԺՀ, Էջ 12-13)։
Գրված Է 1902 թ., Աբասթումանում։ Այդ մասին տեղեկանում ենք 1909 թ. հուլիսի 18-ին բանաստեղծի՝ Մ. Թումանյանին հղած նամակից․ «Որքան հիշողություններ ու անմոռանալի վայրկյաններ են կապված Աբասթումանի այս կամ այն փոքրիկ, խաղաղ, չքնաղ անկյունում,—գրում Է Թումանյանը,— այստեղ ես շատ եմ երազել ու գրել եմ իմ մի քանի լավ բաները։ Այդտեղ եմ մշակել «Անուշը», այդտեղ եմ գրել «Փարվանան» և այլ բաներ — հա՛, «Թմկաբերդի առումը» (ԵԺV, 320)։
Ինքնագիրը չի պահպանվել։
ԳԱԹ Թֆ № 1354 և № 1355 պահվում են ԲԹ֊ի և ԲԲ֊ի հեղինակի սեփական օրինակները, որոնց մեջ Թումանյանն ուղղումներ է կատարել և լուսանցքում արել նաև հետևյալ նշումները. «Մի քիչ ավելացնել ու զարգացնել» (77-79-րդ տողերի կողքին), «Իմ Հերն Էլ շատ ունի — մեր երկնքում էլ աստղեր կան» (81—83-րդ տողերի կողքին), «Ավելացնել, զարգացնել իր իդեալը» (85 — 88֊րդ տողերի կողքին), «Աղջկանը ավելի շատ տեղ տալ) (109—111-րդ տողերի կողքին)։
Առաջին անգամ «Լեգենդ» ենթավերնագրով տպագրվել Է Մճ, 1903, № 1, Էջ 33 — 38, տողատակի հետևյալ ծանոթությամբ. «Փարվանա լիճը գտնվում է Ախալքալաքից 20 վ. հյուսիս-արևելք։ Փարվանա են կոչվում և՛ այն թիթեռները, որ թրթռում են ճրագի շուրջը»։ Այնուհետև՝ ԲԹ, կջ 70 — 76, ԹԼ, էջ 23 — 29, ԲԲ, էջ 89 — 95, ՀԳ, էջ 95 — 100, ԳԳ, էջ 322 —327, ԲՊ, էջ 91—97, ապա՝ Եժ 1, 292 — 296։
Արտատպվում է ԲՊ֊ից։ Ուղղել ենք մի քանի վրիպակ։
(«Կես գիշերին կանթեղը վառ»)
(էջ 127, 387)
Ակունքը ժողովրդական է, Թումանյանը հավանաբար օգտվել է Գ. Հովսեփյանի «Փշրանքներ» բանահյուսական ժողովածուից (Թիֆլիս, 1892,