Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/567

Այս էջը հաստատված է



1908

ՉԱՐԻ ՎԵՐՋԸ

(«Լինում է մի սար»)

(էջ 137, 390)

Ակունքը ժողովրդական է։ Թումանյանն օգտվել է ինչպես հայ, այնպես էլ օտար աղբյուրներից։ ԳԱԹ Թֆ № 1360 է 11֊ի սեփական օրինակում նա հիշում է իր օգտագործած աղբյուրները. Ս. Հայկունի, ժողովրրդական առակներ (Վաղարշապատ, 1907), «Сборник материалов…» (39, 1908), «Сказки африканских народов» և հատկապես՝ «Дятель, Лиса и ворон» (инголийская сказка), «Сборник материалов для описания местностей и племен Кавказа», вып. 32, Тифлис, 1903, отдел 2-й, стр. 129—131.

Գրության թվականն ստույգ հայտնի չէ։

Ամբողջական ինքնագիրը չի պահպանվել։

ԳԱԹ Թֆ № 90 պահվում է վերջին հատվածի ինքնագիրը (տող՝ 163 — 175), իսկ № 1355 ԲԲ֊ի՝ հեղինակի սեփական օրինակը, որի վրա Թումանյանը կատարել է մեկ ուղղում։

ԳԱԹ Թֆ № 1360 պահվում է Լ II֊ի 1908՝ հեղինակի սեփական օրինակը, բազմաթիվ ուղղումներով։

Մշակելով «Չարի վերջը», Թումանյանը մտահղացել է մի նոր երկ՝ «Անբուն Կըկուն»։ Լ II֊ի սեփական օրինակում նա ջնջել է վերնագիրը և դրա փոխարեն գրել «Կրկվի երգը կամ Անբուն Կըկուն»։

Առաջին անգամ «Պապի առակներից» ենթավերնագրով տպագրվել է Հսկ, 1908, № 1, էջ 3 — 9, այնուհետև՝ ԲԲ, էջ 101 — 106, Լ II, 1908, էջ 91 — 98, ապա՝ ԵԺ1, 308 — 312։

Տպագրվում է ԲԲ֊ի ուղղված բնագիրը։

ՀՍԿԱՆ

(«Լավ չեմ նիշում, թե որ դարում»)

(էջ 143,393)

Ակունքը ժողովրդական է։

Գրության թվականն ստույգ հայտնի չէ։

Ինքնագիրը չի պահպանվե։

Առաջին անգամ «Ույժը» վերնագրով և «Կովկասի առասպելներից» ենթավերնազրով տպագրվել է Հսկ, 1908, № 4, էջ 130—137։ Այնուհետև,