«Книжка о розе», изд. 1882, Քիշմիշյան, Բույսերի մեծարանքը. կան նաև տարբեր անունների բացատրություններ և դրանցից մի քանիսի ծագման հետ կապված ավանդություններ: «Խաշխաշ» վերնագրի տակ հիշվող ավանդությունը հիմք է դարձել «Աղջկա սիրտը» բալլադի համար. «Մի աղքատ տղա,- կարդում ենք այստեղ,- սիրում էր իշխանի աղջկան, որ ապրում էր բարձր աշտարակում: Հայրը չի ուզում իր աղջկան տա սիրած տղին - թե աղքատ է (կրակում է աշտարակը). աղջկանը տալիս է ուրիշի - նա էլ տեսնում է ուրիշին է սիրում-սպանում է: Նրա ընկած տեղից ծաղիկ է բուսնում: Երազում աղջիկը երևում է իր սիրածին, թե իմ սրտից մի ծաղիկ դուրս կգա (սրտի նման) - նա ուժ ունի կարող է մոռացնել տալ քեզ ինձ ու քո վիշտը: Խաշխաշն է»:
Գրված է 1913 թվականին:
Ինքնագիրը չի պահպանվել:
Առաջին անգամ «Արևելյան ավանդություն» ենթավերնագրով տպագրվել է ՆՀ, 1913, № 4-5, էջ 682-686, այնուհետև՝ ԲՊ, էջ 119-122, ապա՝ ԵԺ1,334-336:
Արտատպվում է ԲՊ-ից:
ԾԱՂԻԿՆԵՐԻ ԵՐԳԸ
(«Մեծ գոլն ընկավ, ձընհալն ընկավ»)
(էջ 172, 403)
Գրության թվականն ստույգ հայտնի չէ:
ԳԱԹ ԹՖ №68 և №68 ա պահվում է երկու սևագիր-ինքնագիր: Այստեղ Թումանյանը նշում է իր օգտագործած աղբյուրները. «Легенды цжетов», «Книвжка о розе», изд. 1882, Քիշմիշյան, Բույսերի մեծարանքը: Կան ծաղիկների անվանումների ռուսերեն-հայերեն ցանկեր, զանազան գրառումներ խոտերի, բույսերի, ծաղիկների անվանումների (ռուսերեն-լատիներեն-հայերեն) ծագման, նշանակության մասին, վարդ, նարգիզ, խաշխաշ, գոճմակ, քրքում, շուշան և այլ ծաղիկների հետ կապված ավանդություններ (տե՛ս օրինակ, «Աղջկա սիրտը» բալլադի ծանոթագրությունը):
ԹԸԱ (№ 1) պահվում է մի թերթիկ,որի վրա կան ծաղիկների անուններ և 40-45-րդ տողերը հիշեցնող մի գրառում:
Կարելի է ենթադրել, որ Թումանյանը մտադիր է եղել գրել ծաղիկների հետ կապված լեգենդների շարք:
Առաջին անգամ տպագրվել է Հսկ, 1913, № 5, էջ 133-135, հետևյալ ծանոթագրությամբ. «Գոլ- մեղմ տարություն: Ձմեռվա մեջ երկու գոլ է