«ընկնում. մինը հունվարին, որ կոչվում է փոքր գոլ, մյուսը՝ մարտին, որ կոչվում է մեծ գոլ»: Այնուհետև՝ ԵԺl, 172-147: Արտատպվում է Հսկ-ից:
ՄՈԾԱԿՆ ՈՒ ՄՐՋՅՈՒՆԸ
Ակունքը ժողովրդական է: Գծ-ում Թումանյանը տվել է հետևյալ ծանոթագրությունը. «էս անծանոթ առակը, որ Եզոպոսն ունի «Ճպուռն ու մրջյունը» անունով, Փեդրոսը՝ «Ճանճն ու մրջյունը», Կոլիովը՝ «Стрекоза и муравей» (Ջրաթիթեռն ու մրջյունը), իսկ մեր Վարդանը (միջնադարյան առակների մեջ), «ժիժիկ ու մեղուք» և «Մրջիմն և կամ ժիժին ու մեղուն», ահա էս առակի նոր վարիանտը - «Մոծակն ու մրջյունը» - ինձ պատմեց մեր Անդրանիկը (Խոսքը զորավար Անդրանիկի մասին է. խմբ.), որ լսել է Տաճկահայաստան»:
Գրված է 1916 թվականին:
ԳԱԹ ԹՖ N 73 պահվում է մեկ ինքնագիր, թվագրված՝ «1916 թ. Բորժոմ»:
Առաջին անգամ տպագրվել է Գծ, 1917 №1 էջ 104-106, այնուհետև՝ ԵԺl, 341-343:
Արտատպվում է Գծ-ից:
1916 թ. սեպտեմբերի 21-ին Ցոլակ Խանզադյանին ուղղված նամակում Թումանյանն այս երկի մասին գրում է. «Մխիթարն էստեղ էր»: «Մոծակն ու մրջյունը» պետք է բերեր «Գործի» համար: Էնպես անականկալ է դուրս եկել, որ էլ իրար չենք տեսել, թեև պայմանավորվել էինք: Այ տղա, էս անտերը գրել չեմ կարողանում: Մի խոսքով «Մոծակն ու մրջյունը» զրկում են: Թիֆլիսի շրջաններում արդեն տարածվել է, և կարծում են «Շունն ու Կատվից» ավելի լավն է: Աստված ինձ էլ էս տեսակ անասուններից է տվել՝ շուն, կատու, մոծակ, մրջյուն: Մարդ չի կարող երևակայել թե Աստված իր բախտն ինչի հետ է կապել:(տես ԵԺV< 419);
ԳԱԹ Թֆ N 59 (լրացուցիչ) պահվում է Ց. Խանզադյանի՝ 1916 թ. սեպտեմբերի 24-ին գրած պատասխան նամակը, որտեղ իր հիացմունքն է հայտնում վերոհիշյալ երկրի վերաբերյալ. «... իմ այժմյան ուրախության պատճառը Ձեր նոր առակն է: Շատ հավանեցի: Դասարանում կարդացի մեր աշակերտուհիներին, հիացած մնացին... Ձեր առակն այնքան գեղեցիկ