Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/576

Այս էջը հաստատված է
II
1887
ԱՎԱՆԴՈԻԹԻԻՆ
(«Ասեմ որդեակ և լո՛ւր ճաշիկ»)
(էջ 184)

Գրված է 1887 թվականին:

Անավարտ է, սևագիր։ Գրաբար գրված երկերից է, որոնց կապակցությամբ «Թե ինչպես իմ «Անբախտ վաճառականները» դարձավ американская» հոդվածի սևագիր տարբերակում բանաստեղծը գրում է, որ մի քանի ընկերներ իրեն խորհուրդ էին տալիս հրաժարվել բարբառից և համոզելու համար կարդում էին հին գրաբար ոտանավորներ, ես էլ «…լեզուս փոխեցի, սկսեցի գրել գրական լեզվով («Արև ու Լուսին» և այլն) և մինչև անգամ գրաբար, թեև չգիտեի» (տե՛ս ՈԻՀ2, էջ 421)։

Ամենայն հավանականությամբ երկի բովանդակությունը լինելու էր XII դարում նահատակված Գրիգոր Մամիկոնյանի և նրա քույր Խորիշահի մասին հյուսված ավանդությունը (տե՛ս Ա. Ինճիկյան, Հովհաննես Թումանյան, էջ 232):

ԳԱԹ Թֆ №16 պահվում է մեկ ինքնագիր՝ տողատակ տրված հետևյալ բացատրություններով.

«Փաղաքուշ — անուշ լեզու բանացնել։
Փարատ — զատված, հեռու, փղձկալի — նեղսրտությամբ լեցուն,
Փղձկիլ — սիըտը լցվիլ.
Քաշկեն — գարեհաց. քաշտիկ — նավ շինող.
Քուշկեն — ուրար (սարկավագուհի կուսանաց).
Քստմնելի — փշաքաղելի, խրտնելու, վախենալու, զարհուրելու.
Օդաչու—օդում թռչող, օրացի—օրական, սովորական, օրհներգու» ։

Սակայն ինքնագրում այս բառերից ո՛չ մեկն օգտագործված չէ։ Առաջին անգամ տպագրվել է ՈԻՀ2, էջ 233։

Տպագրվում է ինքնագրից։

1800-ական թվականներ
ՉԱՐՈՒԹՅԱՆ ՍԿԻԶԲԸ
(«Երբոր աշխարհքն ստեղծեց աստված»)
(էջ 186, 419)

Գրության թվականն ստույգ հայտնի չէ։ Սևագիր է։ Հավանարար, գրված է 90-ական թվականներին։