Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/583

Այս էջը հաստատված է

Այսպիսով, թարգմանական որոնումները միշտ եղել են Թումանյանի ստեղծագործական աշխատանքի անբաժան մասը, նրա աշխարհզգացողության և գեղարվեստական սկզբունքների դրսևորման կարևոր ոլորտներից մեկը։ Թարգմանությունը երբեք չի եղել «երկրորդական զբաղմունք»՝ կտրված հիմնական ստեղծագործական խնդիրներից։ Եվ թարգմանությունների մեջ Թումանյանը դրել է իր տաղանդի ամբողջ ուժը՝ ղեկավարվելով այն համոզումով, թե «լավ թարգմանությունը համարժեք է ինքնուրույն ստեղծագործության» (տե՛ս Ն. Թումանյան, Հովհաննես Թումանյանը և ռուս գրականությունը, Երևան, 1956, էջ 122)։

Բավական բազմազան է Թումանյանի թարգմանած երկերի ազգային–աշխարհագրական «քարտեզը», ուր ներկայացված են համաշխարհային գրականության շատ դեմքեր։ Աչքի է զարնում Թումանյանի ստեղծագործական նկարագրի հետ կապված մի օրինաչափություն։ Թումանյան թարգմանիչը չի սիրում կենտրոնանալ որևէ հեղինակի վրա, նրա ստեղծագործությունից հայացնել մեծ թվով երկեր կամ ամբողջական շարքեր։ Նա սովորաբար բավարարվում Է մեկ կամ մի քանի բնորոշ ստեղծագործությամբ, որոնց թարգմանությամբ հայ ընթերցողին Է ներկայացնում և՛ տվյալ հեղինակի գեղարվեստական աշխարհի որոշ ցայտուն գծեր, և՛ իր սեփական ըմբռնումը նրա մասին։ Այսպես, նույնիսկ Պուշկինից և Լերմոնտովից, որոնց սերն ուղեկցել է Թումանյանին ամբողշ գիտակից կյանքում, նա համեմատաբար քիչ է թարգմանել։ Բացի հիշյալ երեք բանաստեղծություններից («Օլեգի երգը», «Ջրահեղձը», «Ձմեռվա իրիկունը») Թումանյանը թարգմանել է ընդամենը Պուշկինի ևս երեք գործ («Եթե իրավ է, որ գիշերները», «Ռոմանս» և մի հատված «Խնջույք ժանտախտի պահին» ողբերգությունից), մեկ քառյակ էլ «Ազատություն» ներբողից («Ատում եմ քեզ և քո գահը»)։ Իսկ Լերմոնտովը ներկայացված է «Մծիրի» պոեմով և ընդամենը երեք բանաստեղծությամբ («Իղձ», «Ես չեմ ուզում մարգ իմանա», «Հրեշտակ»)։ 1890-ական թվականներին ջերմորեն երկրպագաձ մյուս բանաստեղծից՝ Բայրոնից, Թումանյանը թարգմանել և տպագրել է երեք գործ՝ «Շիլիոնի կալանավորը» պոեմը և հատվածներ «Չայլդ Հաբոլդ պոեմից («Չայլդ Հարոլղի երդը», «Ինեսին»)։ Բայրոնյան երկու հատվածների թարգմանությունն էլ մեղ է հասել սևագիր վիճակում («Մնաս բարյավ» և մի տեսարան «Մանֆրեդ» ողբերգությունից։ Մյուս հեղինակները ներկայացված են ավելի փոքրաթիվ երկերով։ Օրինակ, Թումանյանն ընդամենը մեկական բանաստեղծություն է թարգմանել այնպիսի ռուս հեղինակներից, ինչպես Ժուկովսկին, Կոլցովը, Նեկրասովը, Նադսոնը, Գորկին, Բլոկը, Մինսկին, Կորսակը, Ացեգրոն (Պ. Ա. Սոլովյովտ) և ուրիշներ։ Եվրոպական այլ ազգերի հեղինակները Թումանյանի չափածո թարգմանությունների մեջ ներկայացված են այսպես․ երեք բանաստեղծությամբ՝ Շիլլերը, երկուական՝ Գյոթեն և Հայնեն, մեկական բանաստեղծությամբ Թոմաս Հոպը, Բյորնսը, Շելլին, Մյուսեն, Միցկևիչը,