դիտակետից։ Նա համոզված էր, որ թարգմանության շնորհիվ դրական արժեքների փոխանցումը մի գրականությունից մյուսին ոչ միայն հարստացնում է ագգային գեղարվեստական մշակույթը, այլև նպաստում է ամենավսեմ խնդրին՝ ժողովուրդների փոխադարձ ըմբռնման, բարեկամության և խաղաղության ամրապնդմանը։ 1914 թ. մի ելույթի ժամանակ նա ասել է. «Ազգերին լավ ճանաչելու և նրանց մեջ փոխադարձ սեր ու հարգանք արծարծելու ավելի ազնիվ հող ու ավելի մեծ կապ չի կարող ,ինել, քան գրականությունն է, որի մեջ հանգես են գալիս նրանց լավագռւ լն զգացմունքները, նրանց ազգային հանճարն ու ոգին» (ԵԺ1¥, 462)։ Թարգմանչի հիմնական խնդիրը Թումանյանը համարում էր «բնագրի հարազատ բույրն ու հրապույրը» այլ լեզվի միջոցներով վերարտադրելը՝ զուգակցելով այն արտահայտության բնականության, ազատության և մատչելիության հետ։ Նրա «թարգմանչական դավանանքի» յուրօրինակ խտացումն ու ամփոփումր կարող են համարվել 1916 թ, ասված հետևյալ խոսքերը. «Չէ՛ որ բանաստեղծության թարգմանությունը, էն էլ աոանձին համ ու հոտ, շունչ ու ոճ ունեցող բանաստեղծության թարգմանությունը շատ է դժար ու հազվագյուտ բան։ Բանաստեղծության նույնիսկ չավ թարգմանության համար ասված է, թե նա մի վարդ է, որ ապակու տակ է դրված։ Այսինքն թե՝ ձևը կտեսնես, բայց բուրմունքը չես զգալ։ Ինչքա՛ն շնորհք է Հարկավոր, որ ոչ միայն հարազատ ձևը ցույց տա, այլև ինքնուրույն բուրմունքը հաղորզի։ Եվ շնորհքի հետ ինչքա՛ն սեր…» (ԵԺ\1, 152)։ Ինչպե՞ս են մարմնավորվել այդ սկզբունքներն իր Թուման յանի թարգմանությունների ու փոխադրությունների մեջ։ Մեր գրականագետներն ու լեզվաբանները տարբեր առիթներով անդրադարձել են թարգմանության թուման յան ական արվեստին, կատարել են ընդհանուր և մասնավոր կարգի արժեքավոր դիտողություններ։ Սակայն Թումանյանի գրական ժառանգության այգ մասի ամբողջական գնահատականը դեռ տրված չէ, բացահայտ– ված չէ այն ինքնատիպ և բացառիկ տեղը, որ գրավում է նա հայ թարգմանական մշակույթի պատմության մեջ։ Դա թուման յանա գիտության «բաց կետերից» մեէլն է, որը դեռ սպասում է իր բազմակողմանի հետազոտությանը։ Անհրաժեշտ է ոչ միայն ըստ ամենայնի րացահա յտել Թուման յանի կ՚արպձտությունը, նրա նշանակությունը մեր օրերում, այլև ց՚՚-յց տալ, թե թարգմանությունների մեջ ինչ։ լէ՛ս են դրսևորվել նրա ողջ ստեղծագործության հիմնաքարը կազմող ժողովրդայնության և ռեալիզմի ըմ բռնումները, Ստեղծագործական աշխատանքի /մ։դ բունքն երի առումով Թուման յանի թարգմանությունները կարելի է բաժանել երեք մասի, որոնք շատ կողմերով տար բերմ ում են իրարից։ Նախ, պետք է առանձնացնել այն բանաստեղծությունները, որ 1997 — — 1911 թթ. Թումանյանը պատրաստել է «Լուսաբեր» դասագրքերի, մասամբ ն՚սև «Հասկեր» մանկական ամսագրի համար՝ օգտվելով օտար (մեծ 589
Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/586
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս