Այսպես՝
|
1890
«ԵԹԵ ԻՐԱՎ է, ՈՐ ԳԻՇԵՐՆԵՐԸ»
(էջ 229, 455)
Ա. Ս. Պուչկինի «3aклинание» (1830) բանաստեղծության թարգմանությունն է, կատարված 1890 թ. ապրիլի 4֊ին։ Թումանյանը բանաստեղծության վերնագիրը չի թարգմանել։
ԳԱԹ Թֆ № 178 պահվում է մեկ ինքնագիր։
Առաջին անգամ տպագրվել է ԲՄ1, էջ 79—80, այնուհետև՝ «Պուշկինից» ենթավերնագրով՝ Դ, № 6, Տզ, 1899, № 18, էջ 423՝ «Եթե իրավ է» վերնագրով, ԲԹ, էջ 229 և ԲԲ, էջ 225, ապա՝ ԵԺ1, 352,
Արտատպվում է ԲԲ-ից։
1892
ԴԵՑԻՄ ԼԱԲԵՐԻՈՍ
(«Եվ խայտանամուկ միմոսի շորով՝ Կեսարի կանչին»)
(էջ 230, 456)
Գրության թվականն ստույգ հայտնի չէ։ ԳԱԹ Թֆ №166 պահվում է մեկ ինքնագիր, որի տողերը մատիտով բաժանված են երկու մասի։ Վերնագրի տակ գրված է՝ «ռուսերենից» և հետո ջնջված։ Տողատակ կա ծանոթագրություն. «Անցքը պատահել է Հուլիոս Կեսարի օրոք»։
Մինչև այժմ պարզված չէ, թե որոշակի ինչ ստեղծագործությունից է կատարված թարգմանությունը (կամ փոխադրությունը) և ինչ աղբյուրից է օգտվել հեղինակը։ Հնարավոր է, որ Թումանյանը պարզապես չափածո վերարտադրել է հին հունական գրականության մեջ պահպանված պատմությունը Հուլիոս Կեսարի ժամանակներում ապրած հռչակավոր բանաստեղծ Դեցիմ Լաբերիոսի մասին։