Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/602

Այս էջը հաստատված է
1908
«ԱՏՈԻՄ ԵՄ ՔԵԶ ԵՎ ՔՈ ԳԱՀԸ»
(էջ 254)

Պուշկինի „ВОЛЬНОСТЬ" (1817) բանաստեղծության այս քառատողը Թումանյանը թարգմանել Է Ստ. Շահումյանի խնդրանքով՝ 1908 թ. մայիսի 1֊ին (տե՛ս ԹԺՀ, Էջ 491—492, Ս. Երզնկյանի հուշերը)։

Ժամանակակիցների վկայությամբ քառատողը տպագրվել և տարածվել է թռուցիկների ձևով։ Այնուհետև տպագրվել է «Բանվոր» ամսագրում (Թիֆլիս, 1919, № 1, էջ 25), «Մայիսի մեկը և Հովհաննես Թումանյանը» փոքրիկ հոդվածում, որ ստորագրված է Ս.։ Հոդվածագիրը Սուրեն Երզնկյանն է։ «1903 թվին, — պատմում է նա,—Ռուսաստանի Սոցիալ Դեմոկրատական Բանվորական Կուսակցությունը որոշել էր կիրակի, ապրիլի 27-ին տոնել Մայիսի 1֊ի օրը Բաքու, Թիֆլիս և Բաթում քաղաքներում միաժամանակ։ Որոշված էր տպագրել և ցրել ռուսերեն, վրացերեն և հայերեն փոքրիկ թռուցիկներ՝ Պուշկինի չորստողյա հայտնի ոտանավորով… Մի խումբ հայագետ սոցիալ-դեմոկրատներ, լարելով բանաստեղծական իրանց ամբողջ հանճարը, փորձում էին թարգմանել այդ չորս տողը հայերեն, բայց ժողովված սոցիալ-դեմոկրատների գրչի տակից բանաստեղծություն դուրս չէր գալիս։ Հանկարծ, հանգուցյալ Ստեփան Շահումյանը դուրս վազեց, թռավ Հովհաննես Թումանյանի մոտ և բերեց գողտրիկ թարգմանությունը…

Թռուցիկը պատրաստ էր։ Եվ Հովհաննես Թումանյանն էլ հասավ իր մուրազին։ Հեռավոր անցյալի այս էպիզոդը, որ վերհիշեց մոտերս Արշակ Զուրաբյանը ընկերական շրջանում, հիշեցինք մենք այսօր, երբ տոնվում է մայիսի 1-ը, երբ տոնվում է նույնպես Հովհաննես Թումանյանի ծննդյան հիսնամյակը»։

Այնուհետև տպագրվել է ԵԺ1, 565։

Արտատպվում է «Բանվորից»։

«ԿՈԻԶԵԻ ՀԱԼՎԵԼ, ԶՈԻԼՎԵԼ ԻՄ ԵՐԳԻՆ»
(էջ 255, 465)

Գրության թվականը ստույգ հայտնի չէ։

ԳԱԹ Թֆ № 158 պահվում է մեկ ինքնագիր՝ «Ըստ Ֆիրդուսու», ապա՝ «Ֆիբդուսի» վերնագրով։

ԳԱԹ Թֆ N 1354 և №1355 պահվում են ԲԹ և ԲԲ՝ հեղինակի սեփական օրինակները Թումանյանի նշումներով և ուղղումներով։ Երկուսում էլ