1908
Հովվի հրաժեշտը
(«Մնաք բարով, դուք, արոտներ սիրուն»)
(էջ 263, 466)
Հատված է Ֆ. Շիլլերի «Վիլհելմ Տել» դրամայի առաջին գործողության առաջին պատկերից (Lied des hirter) Թումանյանը փոխադրել է ռուսերենից:
Փոխադրության թվականն ստույգ հայտնի չէ:
Ինքնագիրը չի պահպանվել:
Առաջին անգամ տպագրվել ԼII, 1908, էջ 6, այնուհետև ԼIII, 1921, էջ6, ապա՝ ԵԺ1, 441:
ԳԱԹ ԹՖ № 1794 պահվում է ԼII−ի հեղինակի սեփական օրինակը բամաստեղծի նշումներով․ «(Թարգմ.» (Հովիվը ոչխար տանում է, լուս.1.32)»:
Արտատպվում է 1921 թվականին ԼII−ից:
1909
Ձմեռվա իրիկունը
(«Հողմը մեգով երկինքն առնում»)
(էջ 264, 466)
Պուշկինի „Зимний вечер“ (1825) բանաստեղծության թարգմանությունն է կատարած 1909 թվականին:
ԳԱԹ ԹՖ № 179 պահվում է մեկ ինքնագիր, հեղինակի տարբեր ժամանակներում կատարած ուղղումներով: նույն թերթիկի վրա է գրված նաև «ամբողջ գիշերը խոսեց անդադար» («կորակից») բանաստեղծությունը. թերթիկի ներքևում Աշխենի ձեռքով նշված է «Հայրիկը բանտումն էր» և թվագրված «(փետր.1, 909)»:
ԹԸԱ № 57 կա մի արտագրություն՝ կատարված Աշխենի ձեռքով։
Առաջին անգամ տպագրվել է Հր, 1910, 10 ապրիլի, № 78, այնուհոտև ԲՊ, էջ 295, ապա՝ ԵԺ1, 379: