Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/608

Այս էջը հաստատված է

փոխադրությունն է, կատարված Թումանյանի անձնական գրադարանում պահվող Ռյուկերտի երկերի ժողովածուից՝ Rukerts Werke, Leipzig und Wein, 1897։ Այս գրքի մեջ կա թերթիկ, բնագրից դուրս գրված գերմաներեն բառերով և սրանց ռուսերեն և հայերեն բացատրություններով։

Փոխադրության թվականն ստույգ հայտնի չէ։ ԳԱԹ ԹՖ N180 պահվում է մեկ ինքնագիր՝ «Ռյուկերտից» վերնագրով․ անկյունում կա բանաստեղծի նշումը․ «Հորիզոն» N24։

Առաջին անգամ տպագրվել է Հր, 1909, 30 օգոստոսի, N 24, այնուհետև՝ ԲՊ, էջ 301-302, ապա՝ ԵԺI, 383։

Արտատպվում է ԲՊ-ից։

1910

«ՀԵՌՈ՛Ւ, ՀԵՌՈՒ ԿԸԹՐՌՑԸՆԵՄ»

(էջ 268)

Հայնեի (երգի թևերով) բանաստեղծության (նվիրված է բանաստեղծ Լյուդվիգ Ռոբերտի կնոջը՝ Ֆրեդերիկ Ռոբերտեն) թարգմանությունն է, կատարված Մ․ Միխայրել ռուսերեն թարգմանությունից։

Թարգմանության թվականն ստույգ հայտնի չէ։

Ինքնագիրը չի պահպանվել։ Թումանյանի անձնական գրադարանում պահվող ռուսերեն բնագրի լուսանցքում կա Թումանյանի ձեռքով գրված հայերեն թարգմանությունը։

Առաջին անգամ տպագրվել է Հր, 1910, 10 ապրիլի, N 78, հետևյալ ծանոթությամբ, «Նվիրված է իր ընկեր Ռոբերտոսի կնոջը, որին շատ էր հարգում»։ Այնուհետև՝ ԵԺI, 386։

Արտատպվում է Հր-ից։

ԼՅՈՒՍԻՆ

(«Իմ սիրելիք, երբ կըմեռնեմ»)

(էջ 270)

Ֆրանսիացի բանաստեղծ Ալֆրեդ դը Մյուսեի (1810-1857) բանաստեղծության թարգմանությունն է, հավանաբար կատարված Ա․ Կուդիշի ռուսերեն թարգմանությունից։