Թարգմանության թվականն ստույգ հայտնի չէ։
Ինքնագիրը չի պահպանվել։
Առաջին անգամ «Ալֆրեդ դը Մյուսեից» ենթավերնագրով տպագրվել է Հր, 1910, 26 սեպտեմբերի, № 212, այնուհետև՝ ԵԺI, 387-388։
Արտատպվում է Հր-ից։
ՊԱՐԻԱՅԻ ԵՐԳԸ
(«Մեր ինչի՞ն է պետք, թե արևն անմահ»)
(էջ 272)
Հնդկաստանում ապրող պարիաների դասի միակ բանաստեղծն է Թերուվալլուվան, որի բանաստեղծության թարգմանությունը կատարված է 1910 թ.՝ ռուսերենից:
Ինքնագիրը չի պահպանվել:
ԳԱԹ ԹՖ №144 և N 157 պահվում են բանաստեղծության բովանդակությանը վերաբերող նյութեր, որ Թումանյանը քաղել է, ըստ երևույթին, ռուսերեն աղբյուրներից: Ներկայացնում ենք դրանցից մեկը, որ վերնագրված է «Նախերգ» (N 157).
«Նա, ով տանջվում, աղոթում է ու սիրում-մարդ է նա: Պարիան տանջվում, աղոթում է ու սիրում-մարդ է Պարիան: Ամենքն, ով տաքանում է արևի տակ ու վարում է գետինը արորի խոփով-մարդիկ են: Պարիան ցնծում է (наслаждается) արևի շողերի լուսով կերակրվում երկրի բերքերով: Ամենքն, ում բանականությունն ասում է, թե էս մինը վատ է, էն մինը լավ-մարդիկ են: Պարիան գիտի չարն ու բարին-Պարիան մարդ է: Ով պաշտում է նախնիներին, հարգում ծնողներին, հոգում կնոջն ու որդիներին-նա մարդ է: Պարիան զոհ է բերում մեռածների հոգիներին, հարգում է իր հորը, խնամում կնոջն ու երեխաներին-Պարիան մարդ է: Վայ նրան, ով արգելեց Պարիային օգտվելու հողից, ջրից, բրնձից ու կրակից, քանզի Պարիան մարդ է: Վայ նրանց անիծողներին: Վայ նրան, ով ստիպում է նրանց զառամ ծերերին ու մանկանց օրորոցը պատսպարել գիշատիչ գազանների ապաստաններում, քանզի Պարիան մարդ է: Վայ նրան, ով ձգել է Պարիային դեղնոտն անգղերի ու գարշելի չախալների շարքը, քանզի Պարիան մարդ է:»
Թումանյանի անձնական գրադարանում պահվում է այն գիրքը, որից օգտվել է բանաստեղծը` Л. Жаколио, Парни в историн человеческва, изд. З-е, книгопродавца М. В. Клюкина, М: 1898: Այստեղ նկարագրվում է պարիաների կյանքը, կենցաղը, սովորույթները և այլն: Գրքի մի բաժինը նվիրված է թերուվալլուվային, և ներկայացված են նրա երգերը: Թումանյանը ուսումնասիրել է այս գիրքը, էջերին