Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/610

Այս էջը հաստատված է

թողնելով գրառումներ, նշումներ, պարիաների կյանքին վերաբերող տեղեկություններ, որոշ բառերի թարգմանություններ և այլն։

Առաջին անգամ տպագրվել է Հր, 1910, 15 ապրիլի, № 82, հետևյալ ծանոթությամբ, «Պարիաների դասը, քառասուն միլիոն մի բազմություն, ամեն շնչից ու իրավունքիս զուրկ, հասարակությունից մերժված մի դաս է Հնդկաստանում։ Բրամինների սահմանած օրենքով (Ավագանա սաստրա) նրանց արգելվում է մարդաբնակ շենքերը մտնել, աման գործածել գնացական ջրից խմել, լվացումն կատարել, թաղում անել, աստծուն պաշտել, ընտանիք ունենալ ե այլն։ Անգլիական կառավարությունը չկարողացավ միանգամից ջնջել հին օրենքն ու ադաթը և ազատել պարիաներին իրենց դաժան վիճակից։ Պարիաները մի բանաստեղծ ունեն Թերուվալլուվա անունով, որ միակ պարիա բանաստեղծն է ամբողջ Հնդկաստանում, թեև պարիան համարվում է ավելի գարշելի, քան ամենապիղծ կենդանին, այնուամենայնիվ, հենց իրենք բրամինները Թերուվալլուվային անվանում են աստվածային Պարիա։ Թերուվալլուվայի էս ոտանավորը թարգմանված է ռուսերենից»։

ԱՄԱՌՎԱ ԳԻՇԵՐՈՎ
(«Գիշեր է խոր»)
(էջ 275)

Ալլեգրոյի (Պ. Ս. Սոլովյովայի, 1867—1924) „В летнюю ночь“ բանաստեղծության թարգմանությունն է (տե՛ս „Новые поэты", Сборник стихотворений современных поэтов для детей, М., 1907, ):

Թարգմանության թվականն ստույգ հայտնի չէ։

Ինքնագիրը չի պահպանվել:

Առաջին անգամ, «Ալլեգրոյից» ենթավերնագրով, տպագրվել է Հսկ, 1910, № 11, էջ 317, ապա՝ ԵԺ1, 389:

Արտատպվում է Հսկ֊ից։

ՎԻԼՍՈՆԻ «ԺԱՆՏԱԽՏԻ ՔԱՂԱՔԸ» ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆից
(«Կար ժամանակ, ծաղկում Էր»)
(էջ 276)

Անգլիացի բանաստեղծ Ջոն Վիլսոնի (1785—1854) «Ժանտախտի քաղաքը» („The city of the Plague" ողբերգությանը (1816) Պուշկինը