Հավանաբար թարգմանված է 1915 թվականին։
Ինքնագիրը չի պահպանվել։
Առաջին անգամ տպագրվել է Հ. Թումանյանի կազմած «Հայոց գետերը» ժողովածուում, Թիֆլիս, 1915, էջ 28։ Այնուհետև՝ ԳԹ, 1937, 8 սեպտեմբերի, № 27՝ «Մտորմունք Քըռի մասին» վերնագրով և խմբագրության սխալ ծանոթագրությամբ, ըստ որի թարգմանությունը տպագրվում է առաջին անգամ։ Հետագայում՝ «Վրաց գրականության ընտիր էջեր», Երևան, 1961, էջ 120։
Արտատպվում է «Հայոց գետերը» ժողովածուից։
Ռոբերտ Բյորնսի „O, Nert thou In the cauld blast“ («Օ՜, եթե դու լինես սառը մրրիկի մեջ») երգի երկրորդ տան թարգմանությունն է, կատարված 1917 թվականի հունվարի 31֊ին։
ԳԱԹ Թֆ № 153 պահվում է երեք ինքնագիր, որոնցից մեկում վերնագրի փոխարեն գրված է՝ «Բյորնս»։
ԹԸԱ պահվում է ևս երկու ինքնագիր (մեկը՝ Անուշի ալբոմում)․ առաջինը թվագրված է՝ «1917. I, 31» և ունի նշում՝ «Կարծեմ Բյորնսը էսպես մի բան ունի»։ Մյուս ինքնագիրը թվագրված է՝ «1917, I.31-11 1». ունի նույն նշումը, իսկ վերջում՝ «Վաննից հետո, Արփիկի կողքին, Աշխենի մոտ»։
Այս ինքնագիրը Նվարդի ձեռքով նույնությամբ արտագրված է (ԹԸԱ № 57)։
Տարբերակներում ներկայացված Ա և Դ ինքնագրերում տողերը կիսատ են։
Առաջին անգամ տպագրվել է ԴԵ, էջ 126, ապա՝ ԵԺ1, 577։
Տպագրվում է ԹԸԱ պահվող ինքնագրից։
Գյոթեի „Wanderers Nachtiled" («Ճամփորդի գիշերվա երգը») բանաստեղծության թարգմանությունն է, կատարված ռուսերենից (Լերմոնտով, „Из Гёте“ „Горные вершины“):