Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/614

Այս էջը հաստատված է

ԳԱԹ ԹՖ N 14 (լրացուցիչ) պահվում է առաջին երեք քառյակների մեկ ինքնագիր՝ «Քառյակներ Խաքանիից» խորագրվում է տողատակ ծանոթությամբ. «Պարսիկ նշանավոր բանաստեծերից մինը XII դ. սկզբին (1106թ.) ծնված Գյանշա (Գանձակ) քաղաքում»: Ներքևում բանաստեղծը մատիտով ծանոթագրել է նաև երկրորդ քառյակի 1-ին 2-ին և 4-րդ տողերը՝ «1. Հրդեհ-դժբախտություն, 2. Հոգիդ 3.Կմեռնես» և ավելացրել. «Ծանոթությունները կուզեք դրեք, կուզեք չէ »: Լուսանցքում կա բանաստեղծի նշումը՝ «Ռուսներից եմ թարգմանել»:

Առաջին երեք քառյակների ինքնագրերը չեն պահպանվել:

Առաջին երեք քառյակներն առաջին անգամ տպագրվել են Նք. 1922, գիրք Ա, էջ 96 ապա՝ ԵԺI, 395:

Մյուս երեք քառյակներն առաջին անգամ տպագրվել են ԳԵ, էջ 130, ապա՝ ԵԺI,580:

1-ին, 2-րդ, 3-րդ քառյակներն արտատպվում են Նք-ից, 4-րդ, 5-րդ, 6-րդը՝ ԵԺI-ից:

ՄԱՆԿԱԿԱՆ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այս ենթաբաժնում հավաքված են 1907-1911 թթ. ընթացքում Թումանյանի թարգմանած և փոխադրած մանկական բանաստեղծությունները, որոնք նախատեսված են եղել «Հասկեր» մանկական ամսագրի և «Լուսաբեր» դասագրքերի համար: Այս բանաստեղծությունների աղբյուրները եղել են ռուսերեն և օտար լեզուներով հրատարակված զանազան գրքեր, որոնք, սակայն, բանասիրության մեջ առ այսօր պարզված չեն: Թարգմանելիս Թումանյանն ազատ է վարվել, մտցրել է կրճատումներ և հավելումներ՝ աշխատելով հարազատ դարձնել հայ մանուկներին:

1907
ԻՐԻԿՈՒՆ
(«Արևը շատ էր հոգնել, ման էր եկել ամբողջ օրը»)
(էջ 286)

Փոխադրությունը կատարած է անգլերենից, 1907 թ.:

Ինքնագիրը չի պահպանվել: