Առաջին անգամ տպագրվել է ԼI, 1907, էջ 56-57, ապա՝ ԵԺ1, 494:
Արտատպվում է ԼI-ից:
ԳԱԹ ԹՖ №183 պահվում է մեկ ինքնագիր, որի վրա Թումանյանն արել է մեկ նշում՝ «Փոքրիկ կատուն ամանից ուտում է 1 լուս. 11», ապա՝ վերնագրի կողքին գրել՝ «Փոխադրություն»:
Առաջին անգամ տպագրվել է Հսկ, 1908, №3, էջ 98, այնուհետև`ԼԻ, 1908, էջ 64, ապա` ԵԺI, 414:
Արտատպվում է ԼI:
Ինքնագիրը չի պահպանվել:
Առաջին անգամ տպագրվել է ԼII, 1908, էջ 62, այնուհետև՝ ԵԺI, 419:
Արտատպվում է ԼII-ից:
Փոխադրության թվականն ստույգ հայտնի չէ:
Ինքնագիրը չի պահպանվել:
ԳԱԹ ԹՖ №1794 պահվում է ԼII-ի՝ հեղինակի սեփական օրինակը՝ բանաստեղծի նշումներով, «(փոխադ.-թարգմ.), ծաղիկ կոկոն մանուշակներ, լուս. 2. 64»: Նույն տեղում պահվում է նաև ԲԲ-ի՝ հեղինակի սեփական օրինակը, որտեղ Թումանյանը նախ գրել է «Գյոթեից» ենթավերնագիրը, ապա ջնջել և փոխարենը գրել՝ «Գերմաներենից»: