Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/617

Այս էջը հաստատված է

Առաջին անգամ տպագրվել է ԼII, 1908, էջ 47, այնուհետև՝ ԲԲ, էջ 229, ապա՝ ԵԺ1, 408:

Արտատպվում է ԲԲ֊ից:

«ԵՐԵՔ ԽԵԼՈՔ ՄԻ ՀԻՆ ՏԱՇՏՈՎ»

(էջ 298)

Թարգմանված է 1908 թ. հավանաբար մարտին։ Որ թարգմանիչը Թումանյանն է, պարզվում է Միսաք էփրիկի (1890—1937) հուշերից։ «»Նույն տպարանում, — գրում Է Էփրիկը, նկատի ունենալով «Հերմես» տպարանը,– 1905 թ. շարվում էր «Հասկեր» մանկական ամսագիրը, որի երրորդ համարի առաջին էջի համար Ստ. Լիսիցյանը տպարան բերեց մի կլիշե և ասաց, թե՝ Հովհ. Թումանյանը կգա, տակի տեքստը կտա...[1]

Թումանյանը նայե՜ց, նայե՛ց նկարին, թուղթ խնդրեց և հենց տառարկղի վրա, մի գրքի կողին դրեց թուղթը և մատիտով խոշոր֊խոշոր ու պարզ գրեc. «Երեք խելոք մի հին տաշտով...» (ԹԺՀ, էջ 555—556)։

Ինքնագիրր չի պահպանվեր:

Առաջին անգամ տպագրվել է Հսկ, 1908, № 3, էջ 1, ապա՝ ԹԺՀ, էջ 556:

Արտատպվում է Հսկ-ից։

ԹՌՉՈԻՆԻ ՄՏԱԾՄՈԻՆՔԸ

(«Ես ապրում էի մի փոքրիկ տան մեջ»)

(էջ 297, 471)

Ինքնագիրը չի պահպանվել։

Առաջին անգամ տպագրվել է Հսկ, 1908,№ 5, Էջ 177, այնուհետև՝ LII, 1908, Էջ 89, ԲՊ, Էջ 309, ապա՝ ԵԺ1, 409:

Արտատպվում Է ԲՊ-ից։

ԱՇՈԻՆ

(«Դեղնած դաշտերին»)

(Էջ 298, 471)

Ինքնագիրը չի պահպանվել։

ԳԱԹ Թֆ № 149 պահվում Է ուրիշի ձեռքով արտագրված մեկ օրինակ՝

  1. 1 Էփրիկր շփոթում է. հավանաբար դեպքը տեղի է ունեցել ո՛չ թե 1905, այլ 1908 թ.։