Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/619

Այս էջը հաստատված է

ԿՈՒՅՐԵՐԻ ԿԱՐԾԻՔԸ

(«Օրը ցերեկով»)
(էջ 303)

Փոխադրություն է անգլերենից:

Ինքնագիրը չի պահպանվել:

Առաջին անգամ, «Արևելքի առակներից» ենթավերնագրով, տպագրվել է Հսկ, 1909, N 12, էջ 404, այնուհետև՝ ԵԺI, 419:

Արտատպվում է Հսկ-ից:

ԷՍ ԷՆ Է…

(«Էս էն տունն է, որ շինել է վարպետ Օհանը»)
(էջ 304)

Փոխադրություն է անգլիական ժողովրդական պոեզիայից (The Hause That Yack Built...):

Ինքնագիր չի պահպանվել:

Առաջին անգամ տպագրվել է II, 1909, էջ 67, ապա՝ ԵԺI, 405:

Արտատպվում է 1920 թ. II-ից:

1911

ԲԶԵԶԻ ԴՊՐՈՑԸ
(«Վարպետ Բըզեզն ամռան մի օր»)
(էջ 307)

Փոխադրություն է ռուս մանկագիր բանաստեղծ Կոստանդին Լյադովի (Վիտոլդ-Կոստանդին Նիկոլաևիչ Ռոզենրլյում) «Господин учитель Жук» բանաստեղծությունից (տե՛ս «Русская поэзня детям», Ленинград, 1989 թ., էջ 339-340): Փաստը մեզ հայտնել է բանաստեղծ Հենրիկ Սևանը:

Թումանյանը բանաստեղծության մեջ կատարել է զգալի փոփոխություններ և հավելումներ:

Ինքնագիրը չի պահպանվել:

Առաջին անգամ տպագրվել է Հսկ, 1911, №5, էջ 132-134, այնուհետև՝ ԵԺI, 420-422:

Արտատպվում է Հսկ-ից: