Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/620

Այս էջը հաստատված է



II

1890-ական թվականներ

ՄՆԱՍ ԲԱՐՅԱՎ

(«Մնաս բարյավ, և թե կուզես»)
(էշ 310, 472)

Բայրոնի „Fare thee Nell“ (1816, մարտի 17) բանաստեղծության թարգմանությունն է կատարված 1890-ական թվականներին, հավանաբար Իվ․ Կսզլովի ռուսերեն թարգմանությունից (Сочинения Лорда Байрона в переводах русских поэтов, изданных под редакцией Ник. Вас. Гербеля, т. I, СПБ, 1874г. Стихотворения семейные, стр. 25: Վերնագիրն է՝ „Прости“):

ԳԱԹ Թֆ № 151 պահվում է մեկ անավարտ, սևագիր-ինքնագիր։

ԹԸԱ (№ 9) պահվում է բանաստեղծության 15 տների տողացի թարգմանության ինքնագիրը (ներկայացված է «Տարբերակներ» բաժնում)։

Առաջին անգամ տպագրվել է ԵԺI, 560։

Տպագրվում է ինքնագրից։

ՎԱՅՐԵՆԻ ՊԱՊՈԻԱՄՆԵՐԻ ԵՐԳԸ ՖՐԱՆՍԻԱՑԻՆԵՐԻ ՎՐԱ
(«Երբ մեծ նավերով սիպտակներն եկան»)
(էջ 313, 477)

Թարգմանության թվականն ստույգ հայտնի չէ։ Ձեռագրից կարելի է ենթադրել, թե թարգմանված է 1890-ական թվականների վերջերին։

ԳԱԹ Թֆ № 182 պահվում Է մեկ անավարտ, սևագիր-ինքնագիր՝ վերնագրված «Վայրենի պապուասների երգը ֆրանսիացիների վրա։ Իգարա բանաստեղծուհին երգում է եղեգնի ձայնակցությամբ». ապա գրված է՝ «Երգ սիպտակների վրա»։

Առաջին անգամ տպագրվել է ԵԺI, 562։

Տպագրվում է ինքնագրից։