Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/621

Այս էջը հաստատված է

<ՊՐՈՄԵԹԵՈՍ ԵՎ ՍԻԶԻՖ>

(<Սիզիֆն ու Պրոմեթեոսը զրույց էին անում>)

(էջ 315,478)

Վեհ գրող Մարիա Կոնոպնիցկայայի (1842-1910) «Պրոմեթեոս և Սիզիֆ» պոեմի մի հատվածի ազատ թարգմանությունն է, կատարված, հավանաբար, 1890-ական թվականներին։ Գրված է «Վեճ» բանաստեղծության հետ միասին նույն թղթի վրա։

ԳԱԹ Թֆ № 167 պահվում է մեկ ինքնագիր, վերնագրված՝ «Վեճ», մյուս տողին՝ «[նվեր] Ֆ-ին» <նկատի ունի ընկերոջը՝ Փիլիպոս Վարդազարյանին>։ Սրան հաջորդում է թարգմանությունը․ վերջում փակագծերում նշված է՝ «Պրոմ․ և Սիզ․ Կոնոպնիցկայա»։ Այնուհետև գրված է «Վեճ» բանաստեղծությունը (տե՛ս սույն հրատարակության 1-ին հատորի սևագիր և անավարտ բանաստեղծությունների բաժնում)։

Թարգմանությունն առաջին անգամ տպագրվել է ԵԺI, 564։

Տպագրվում է ինքնագրից։

1900-ական թվականներ

ԼՈՂՎՈՐ

(«Ո՞վ ձեզնից՝ ասպետ կամ թե զինակիր»)

(էջ 316,478)

Շիլլերի „Der Taucher“ (Սուզվող)բալլադի (1797) առաջին մասի թարգմանությունն է, կատարված Ժուկովսկու ռուսերեն թարգմանությունից։ Հիմքում իտալացի նշանավոր լողվոր Նիկոլայ Ռիբայի մասին հյուսված ավանդությունն է։

Թումանյանի անձնական գրադարանում պահվում է „Немецкие поэты в биографиях и образцах“ (СПБ. 1877, под ред. Н.В. Гербеля) ժողովածուն, որտեղ գտնվում է Ժուկովսկու թարգմանությունը։ Այստեղ լուսանցքում Թուանյանի արած նշումներից կարելի է ենթադրել, որ մտադիր է եղել թարգմանել բալլադն ամբողջությամբ։

Թարգմանության թվականն ստույգ հայտնի չէ։ Ձեռագրից կարելի է ենթադրել, թե թարգմնված է 1900-ական թվականներին։

ԳԱԹ Թֆ № 175 պահվում է մեկ անավարտ ինքնագիր՝ «Լողնորդ—(Լողվոր)» խորագրով։ Նույն տեղում (№ 140) պահվում է նախնական սևագիր մի տարբերակ «Սուզվող» վերնագրով, որ ներկայացնում ենք «Տարբերակներ» բաժնում։

Առաջին անգամ տպագրվել է ԵԺI, 568։

Տպագրվում է ինքնագրից։