Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/623

Այս էջը հաստատված է

человечества. Сочинение Морица Каррьера, перевод Е. Корша. Том I, Зачатки культуры и Восточная древность. Москва, 1870»:

Նույն տեղում պահվում է առաջին քառատողի ինքնագիրը։

Առաջին անգամ տպագրվել է ԵԺ1, 571։

Տպագրվում է ինքնագրից։

«ԾԵՐ, ԱՆԱՏԱՄ ՓԻԼԻՍՈՓԻ ԲԵՐՆԻ ՊԵՍ»
(էջ 322, 485)

Գրության թվականն ստույգ հայտնի չէ. հավանաբար վերա բերում է 1910-ական թվականներին։ ԵԺ1-ում զետեղված է թարգմանությունների և փոխադրությունների շարքում․ ծանոթագրություն չունի, ուստի մեզ անհայտ է, թե հրատարակիչներն ինչ հիմք են ունեցել այս քառյակը թարգմանություն կամ փոխադրություն համարելու։ Մենք որևէ հիմք չունենք պնդելու, թև թարգմանություն չէ, այլ Թումանյանի սեփական քառյակը։

ԳԱԹ Թֆ № 103 պահվում է երկու ինքնագիր։

Առաջին անգամ տպագրվել է ՍԳ, 1942, № 5—6, էջ 68, այնուհետև՝ ԵԺ1, 573։

Տպագրվում է ինքնագրից։

«ԿԱՐ ԺԱՄԱՆԱԿ—ՄՌԱՅԼ ՈԻ ՄՈԻԹ ԱՆՄԱՏՉԵԼԻ ԱՄՐՈՑՆԵՐՈԻՄ»
(էջ 323)

Գրության թվականն ստույգ հայտնի չէ. հավանաբար վերաբերում է 1910-ական թվականներին։ ԵԺI-ում ներկայացված է թարգմանությունների բաժնում (տե՛ս «Ծեր, անատամ փիլիսոփի բերնի պես» քառյակի ծանոթագրությունը)։

ԳԱԹ Թֆ № 104 պահվում է մեկ սևագիր-ինքնագիր։

Առաջին անգամ տպագրվել է ՍԳ, 1942, № 5—6, էջ 68, ապա`ԵժI, 674:

Տպագրվում է ինքնագրից։