Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/625

Այս էջը հաստատված է



(ԹՈԻՐՔԵՐԵՆԻՑ)
(էջ 327)

Փոխադրություն է թուրքերենից։ Փոխադրության թվականն ստույգ հայտնի չէ։ Ինքնագիրը մեր ձեռքին չի եղել։ եժ1-ի ծանոթագրության մեջ նշված է․ «Ձեռագրում վերնագրի տեղ, փակագծերում գրված է «Թուրքերենից»։ Աոաջին անգամ «(Թուրքերենից») վերնագրով տպագրվել է ԳԵ, էջ 129, այնուհետև, առանց վերնագրի՝ ԵԺI, 578։

Տպագրվում է ԳԵ-ից։

«Ի՜ՆՉ ԿԱ ԵՐԿԸՆՔԻՑ ԲԱՐՁԸՐ ՈԻ ԱԶԱՏ»
(էջ 327, 488)

Թարգմանության (փոխադրության) թվականը հայտնի չէ։ ԹԸԱ պահվում է մեկ ինքնագիր, հեղինակի նշումով՝ «չինական ? (I, 135)»։ ԹԸԱ պահվող տետրում (№ 57) կա նաև Աշխեն Թումանյանի արտագրած օրինակը՝ բանաստեղծի ուղղումներով և նշումով՝ «[ճապոնական] Չինական (?) I, 135»։

Տպագրվում է աոաջին անգամ, ինքնագրից։

ՔՅԱՐԱՄԻ ՀՐԱԺԵՇՏԸ
(«Գնում եմ ես՝ մոտիկներիս վիշտ ու ցավ»)
(էՋ 328, 488)

Թարգմանության թվականն ստույգ հայտնի չէ։ Ձեռագրից կարելի է ենթադրել, որ վերաբերում է Թումանյանի կյանքի վերջին շրջանին։ ԳԱԹ Թֆ № 184 պահվում է մեկ սևագիր-ինքնագիր։ Առաջին անգամ տպագրվել է ԳԵ, էջ 129, ապա՝ ԵԺI, 579։

Տպագրվում է ինքնագրից։