Հե՜յ, Գրիշա, իմ լուսախպեր, ալեկոծվեց կյանքն էսպես, Ու նավաբեկ, ու ցավաբեկ հեռվից իրար բերավ մեզ. Ե՛կ վայելենք էս բախտն անկարծ աղետալի մեր կյանքում, Քանի դեռ չենք պոկվել, բեկվել նոր հեռավոր հորձանքում: 12 օգոստոս