Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/119

Այս էջը հաստատված է
I

    Հընչում էր փըրփրուն վըտակն արծաթի,
Արևը խաղում պայծառ կապույտում…
Առանց հոգսերի ու առանց վըշտի
Խաղում էինք մենք էն երազ հովտում,
Ու թընդում էր հեշտ ծիծաղն ինձ ծաղրող.
— Չե՛ս կարող, չէ՜, չե՛ս կարող…

    Չէի կարենում բըռնել ես նըրան։
Ճերմակին տալով՝ ծառերի ետև
Ծածկըվում էր նա աչքես անգուման,
10 Կըրկին հայտնըվում ճապուկ ու թեթև,
Ու թընդում էր միշտ ծիծաղը ծաղրող.
— Չե՛ս կարող, չէ՛, չե՛ս կարող…

    Մին էլ ես ճարպիկ մի շարժում արի,
Բըռնեցի նըրան։ Հանկարծ նա ճըչաց,
Զեռքումըս դառավ ճերմակ աղավնի,
Ու թևին արավ, ու թըռա՜վ, գընա՜ց.
Գընա՜ց ճախրելով էն երազ հովտում,
Սուզվեց, չըքացավ պայծառ կապույտում…

II

    Վեր թըռա քընից, դուրսը նայեցի.
20 Արևը ուրախ զարկել էր սարին,

113