Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/121

Այս էջը հաստատված է

Շըշմած գըլխիս մեջ
Գալիս են անվերջ
Ու ճընշում իրար
Զանազան դեպքեր,
Հուշեր ու մըտքեր,
Պայծառ ու խավար…

Տեսնում եմ նըրան՝
60 Կանգնած է գարնան
Շողերի միջին,
Ու ժըպտում է ինձ
Իր պատուհանից՝
Ծաղիկը լանջին…

Տեսնում եմ մեռած,
Ծաղկով զարդարած,
Դըրած դագաղում.
Տըխրալի մի օր,
Արտասուք, սըգվոր,
70 Սևեր ու թաղում…

Տո՜ւն, տո՛ւն, դեպի տուն.
Ու մյուս իրիկուն
Մեր տան դեմ ելա։
Մի սև-սև զանգված՝
Կուտակված, կանգնած
Մեր դըռանն ահա…

Պըտույտ է գալիս
Աշխարքը գըլխիս,
Երկինքը մըթնում…
80 Ողջ կանգնած են լուռ,
Ու ներսից տըխուր
Ձայներ են թընդում…

IV

«Հասմի՛կ ջա՜ն, եկա՜վ… դե վեր կա՜ց… վեր կա՜ց…»
Դուրս հոսեց դեմըս տըրտում ու հոգնած

115