Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/123

Այս էջը հաստատված է

Ով որ կըմընա,
Թող նա պարծենա։

VI

    Ես լըսում էի… Ու հանկարծ ես էլ
120 Ուզեցի հաշտվել հըզոր մահի հետ.
Անճար, ակամա սկսա մըտածել,
Թե մահը լավ է, միայն մենք՝ տգետ,
Մենք խեղճ, կարճամիտ, ու չենք հասկանում՝
Ինչպես է գալիս և ուր է տանում,
Թե՝ և՛ կյանք, և՛ մահ—անցավոր, ունայն
Մի մեծ հավերժի ձևերն են միայն,
Ինչպես որ ահա «երեկն» ու «էսօր»։
Էսօրն ինչ է որ,— մի երեկ է նոր,
Էսօրն էլ կանցնի, երեկ կըդառնա,
130 Եվ սակայն կըրկին միևնույն է նա։
Եվ էսպես անվերջ էսօր ու երեկ
Փոփոխվում են միայն, միշտ մընում է մեկ—
Մեկ մեծ ժամանակ։ Էսպես էլ հոգին
Փոփոխում է միայն կեղևն արտաքին—
Մարմինն՝ էսօրվան օրին նըմանակ,
Իսկ ինքը անվերջ, ինչպես ժամանակ։
Կամ ևս սիրուն,— հոսանուտ մի գետ,
Որ հազար ալիք ու ծըփանք ունի․
Գալիս են ալիք, անցնում են անհետ,
140 Անցնում են դեպի անդունդն օվկիանի,
Ուր ամեն ալիք, ուր ամեն մի կաթ
Ապրում է դարձյալ անվերջ, անընդհատ…
    Էսպես փոխվելով հոսում է, գընում,
Գընո՜ւմ անհունի անճառ սահմանում,
Դեպի գերազանց վիճակն երջանիկ,
Ակն երջանկության, սիրո հայրենիք,
Ուր չըկան մարդիկ և ոչ ըզգացում,
Ուր ողջին մի մեծ կյանք է միացնում…
    Եվ ի՜նչ է սիրո իմաստը վերին,

117