Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/124

Այս էջը հաստատված է



150 Ի՜նչ երջանկության խորհուրդը խորին,—
Հալվե՜լ, միանա՜լ,
Իրեն մոռանալ…

Եվ անշուշտ մի օր, հանդերձյալ կյանքում,
Երկրում թե այլուր, վերև՝ երկընքում,
Էն անհայտ ճամփով, որով նա գընաց,
Ես էլ կըթըռչեմ՝ աշխարքը թողած,
Ու կըզգամ նըրան, կապրեմ նըրա հետ
Մի ուրիշ անվե՜րջ կյանքով երկնավետ…

VII

    Բայց ես միշտ թաքուն մի հույս ունեի,
160 Թե կարող էր նա լինել… կենդանի…
Մի տեղ մի անգամ էդպես է եղել.
Տարել են մեկին, ուզել են թաղել,
Շիրմի փոսի մեջ զարթնել է հանկարծ,
Կարող էր և մեզ լինել պատահած…

VIII

— Ո՜չ, ո՜չ, նա գընաց, էլ ետ չի գալու,
Եվ էդպես դու միշտ մեղք ես մընալու։
Թեկուզ և հագնես երկաթի տըրեխ,
Փընտրես՝ կանչելով աշխարհ բովանդակ․
Էլ չես հանդիպիլ նըրան ոչ մի տեղ,
170 Ոչ մի աշխարքում, ոչ մի ժամանակ…
Էն պաղ դիակն էլ, որ տեսնում ես դեռ,
Էն էլ հողի տակ կըծածկեն հիմա,
Կըգա՜ն, կըգնա՜ն տարիքն անտարբեր,
Ու նա կըփըտի, նա հող կըդառնա.
Անունն էլ ապրող աշխարքի համար
Դատարկ մի հնչյուն, անխորհուրդ մի բառ…
Էն էլ կըկորչի, ինչպես որ չըկա

118