Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/126

Այս էջը հաստատված է

210 Մըտքերըս հատան։ Առանց մըտքերի
Կանգնած էի ես խորտակված ու պաղ։
Լուռ էր։ Հոգևոր երգերը մենակ
Ծավալվում էին վըսեմ ու խաղաղ։
Ես լըսում էի, լըսո՜ւմ շարունակ։

    «Այս անցավոր երկրի վըրա
Լըցան օրերն պանդըխտության.
Երկնասըլաց գընում է նա,
Հագած մարմին անապական,
Անմահացա՜ծ մահկանացուն՝
220 Միանալու իր աստըծուն։

    Այնտե՜ղ, Վերին Երուսաղեմ,
Օթևանում հըրեշտակաց,
Ուր որ Ենովք ու Եղիաս,
Աղավնակերպ կան ծերացած,
Այն աշխարհո՜ւմ անտըխրական
Արդարքն ապրում են հավիտյան։

    Յոթնաստեղյան լույս խորանում,
Ուր ցավ չըկա, ոչ հեծություն,
Ընտրյալ հոգիքն ուրախանում,
230 Խայտում են միշտ անվե՜րջ, անհո՜ւն
Բերկրանքներով հարազըվարճ,
Աստծո զըվարթ աչքի առաջ։

    Այնտեղ նըրանք, միշտ բախտավոր,
Նայում են Հոր լույս երեսին,
Նըրա առջև պաղատավոր
Նըրանց համար, որ թողեցին․
Ու իջնում են, մըխիթարում
Մեզ տըրտմալի այս աշխարհում…»

Թովված, կախարդված, տարված էն երգին,
240 Վերացավ, թըռավ իմ վշտոտ հոգին

120