Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/135

Այս էջը հաստատված է

     Նըստած եմ մի օր ու միտք եմ անում.
Միտք եմ անում, մի՜տք, ու չեմ կարենում
Մի հընար գըտնեմ՝ ցավերըս հոգամ․․․
Վեր կենամ, ասի, մեկի մոտ գընամ,
Կըրկին պարտք անեմ, գըլուխը քարը,
Մինչև որ տեսնենք ինչ կըլնի ճարը։
― Ողջու՜յն Պառնասի գըլխից սըրբազան․․․
Ետ նայեմ տեսնեմ՝ իմ ծանոթ Մուսան։
― Վե՛ր կաց, բանաստե՛ղծ, կանչում է էսպես,
10 Վե՛ր կաց, ներշընչվի՛ր, դուրս արի հանդես,
Տանջվում են ահա եղբարքըդ թըշվառ,
Հեծում, հալածվում աշխարհից աշխարհ։
Երկինք են հասել արցունք ու արյուն․․․
Ահա՝ քեզ համար բերել եմ ավյուն,
Հույս տուր վըհատին, ըսփոփիր որբին,
Ուժ տուր պանդըխտին իր երկար ճամփին։
     Նայիր՝ աղջիկը ի՜նչպես ծաղկել է,
Աչքերի մըթնից պայծառ ծագել է
Կյանքի արևը ու սիրտ է հուզում,
20 Անձնըվեր սիրո երգեր է ուզում․․․
     Ուրախ ու անհոգ գարունն էլ ահա
Բազմել է կանաչ սարերի վըրա,
Ձորերը լըցվել, փըռվել հովիտում.
Հավքերն երգում են, ծաղկունքը փըթթում․․․
     Դու էլ ըսթափվի՛ր, երգիր քեզ նըման,
Ողջունի՛ր շըքեղ գալուստը գարնան։
― Հերիք է, Մուսա՛, երկինքը վըկա,

129