Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/139

Այս էջը հաստատված է

Վեճ բաց արի ամենքի հետ.
Թե ի՞նչ բան է՝ խեղճ գյուղացուն
Գերի շինել՝ ողջ տարին բուն
Տանել, բերել ու թալանել,
Այրու պըղինձն աճուրդ անել․․․
Էս բոլորը քիչ էր կարծես,
Էնքան արիր, սատանի պես,
140 Որ գըրեցի մեծիս պարսավ.
Նա էլ― կո՛րի, կո՛րի, ասավ,
Մենք ենք տալի քեզ փող ու վարձ,
Դու, Մուսայի խելքով ընկած,
Վեր ես կենում մեր դեմ խոսում.
Էդպես պիսեր մենք չեն ուզում։
Սակայն աստված մեծ է գութով.
Հայտնի կանտոր ընկա շուտով։
Լավ էր, ասի, այսուհետև
Կապրեմ ազատ, գործըս թեթև։
150 Հետըս եկար մըտար կանտոր,
Գործերըս արիր խառնուփընթոր.
Քու երեսից հենց նույն տարին
Իմ պաշտոնից ինձ դուրս արին։
Էսպես եղա ես խայտառակ,
Համ էլ ընկա պարտքերի տակ.
(Հո պոետի պարտքն էլ գիտես.
Էդ լոկ պարտք չի ուրիշի պես,
Այլ ազգային մի մեծ առակ,
Վեճ ու վըճիռ ծանր ու բարակ)։
160 Ո՞ր մեկն ասեմ, ո՞րը թողնեմ.
Երբ որ տեսան շընորհք չունեմ,
Այնուհետև քանի անգամ
Ծանոթ, ընկեր, լավ բարեկամ՝
Տերտերության տըվին խորհուրդ.
― Ա՛յ քեզ մեծ ժամ, լավ ժողովուրդ,
Փարթամ քելեխ, հարգ, մեծարանք,
Հարստություն, հանգիստ, հեշտ կյանք․․․