Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/140

Այս էջը հաստատված է

Իսկ ես՝ անփորձ, անխելք հիմար,
Ողջ մերժեցի լոկ քեզ համար.
170 Պատրաստ կյանքից, բախտից փախած,
Գանձանակի թեփշին թողած,
    Քընարն առա,
    Պոետ դառա,
Երգ ու տաղով մըտա հանդես,
― Հե՜յ, Մուսայի ընկերն եմ ես,
Ձեն տըվի ես ոգևորված։
― Հա՛, հա՛, հա՛, հա՜, բիրտ հըռհըռաց
Ժողովուրդը միաբերան,
Թըռցրել է խելքն էս խեղճ տըղան։
180 Հեռո՛ւ կորի, խե՛նթ պատանի,
Որ անպիտան գործի, բանի,
Ուշք ու միտքըդ տըվել երգին՝
Մի չես նայում էս աշխարքին․․․
Մենք մարդիկ ենք– գործ ենք անում,
Խենթ-մենթ բաներ չենք հասկանում։
Ես գոչեցի.― խավա՛ր ամբոխ,
Պաշտում ես դու լոկ փայլ ու փող,
Չես հասկանում դու պոետին.
Ե՜ս, երկընքի քընքույշ որդին,
190 Երգում եմ սե՜ր, ճըշմարտությո՜ւն․․․
Ու գընացի խըմբագրատուն։
― Տեր խըմբագիր, պոետ եմ նոր,
Բերել եմ ձեզ ոտանավոր.
Ահա կարդամ ակա՛նջ դըրեք,
Ձեր հանդիսում տեղավորեք։

    «Սևորա՜կ աչքեր, սևորա՜կ աչքեր,
Հալածում եք ինձ դուք օր ու գիշեր,
Նայում եք անթարթ իմ հոգու խորքում․․․
Ինչո՞ւ չեք քընում, ինչո՞ւ չեք փակվում.
200 Բանաստեղծն արդեն տանջանքից հոգնել՝
Ուզում է քընել, հավիտյա՜ն քընել․․․