Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/144

Այս էջը հաստատված է

      ― Իմ ազնի՜վ Մուսա՛,
      Ա՛յ, է՛դպես խոսա։
Իրավ, էս կյանքից ես շատ եմ զըզվել։
Ի՜նչ երանություն՝ երկընքում սուզվել,
Էն չըքնաղներին, որոնք, անկասկած,
Նըման չեն իսկի մեր հայոց կանանց―
      310 Լինել միշտ ընկեր
      Ու սիրո երգեր
      Հորինե՛լ,
      Ձոնել,
Երկրային չընչին հոգսերը թողած.
Կամ, ոտներն հանգիստ ժայռերից կախած,
Նըստել Պառնասի երջանիկ գըլխին
Ու բարձրից նայել էս հիմար խալխին։
Բայց ես ունեմ կին, շատ երեխաներ,
Նըրանց բանն էնտեղ ի՞նչպես կըլիներ․․․
320 ― Օ՛, երբ Պառնասի գագաթ վերանաս,
Զավակներ ու կին պիտի մոռանաս։
― Ո՜վ դու անիրավ, ի՞նչ եմ արել քեզ,
Որ ինձ իմ տանից էդպես բաժանես։
Չէ՛, լավ է կըրկին, որ երկրում մընամ,
Ծաղրի, նեղության մի կերպ դիմանամ․․․
― Քո կամքը լինի, ազա՜տ բանաստեղծ.
Ընտրի՛ր, ուր կուզես՝ երկինք թե երկիր,
Բայց միշտ, ամեն տեղ եղիր դու անկեղծ,
Մաքուր, սըրտալի քո ե՛րգը երգիր։
      330 Կանգնի՛ր միշտ վերև,
      Ու ինչպես արև՝
      Նայի՛ր լուսավոր,
      Պայծառ ու հըզոր,
      Քո կոչումն է դա.
      Եվ, ինձ հավատա՛,
Բոլոր գանձերը, գոհարներն անգին
Չարժեն կարճատև քո ներշընչանքին։
― Ա՛յ, դու սատանա՛, է՞լ կուզես խաբել,