Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/150

Այս էջը հաստատված է



բ Մղդսու դատարկ ձեռքին նայելով
Սուրենն էր մտնում թուքը կուլ տալով։
Վառում էր [մոմը, ապա խոսալով]
Անկողին փռում,
Թե այնքան ժամանակ պահում է նրան,
Ոչինչ չէ ստացել, ոչինչ չեն ղրկում,
ա Եվ երբեմն կոպիտ հայհոյանքներով,
բ Վերջացնում կոպիտ հայհոյանքներով,
Ու երեսին մի քանի խաչակնքելով,
Սոված թողնելով գյուղացի տղին,
Մոմը հանգցնում, մտնում անկողին։

Պառկում էր Սուրենն շունչն իրան քաշած և մտածում էր ինքն իրան. այս է պանդխտություն, որ մայրս լաց էր լինում ինձ ճամփու դնելիս։ Չէ՛, ո՞վ գիտե, գուցե բոլորն էլ այսպես են ապրում, շատ կարելի է ես ավելի երջանիկ եմ։

Բայց չըկարծեք, թե միշտ այսպես անմխիթար անցնում էր Սուրենի կյանքը մղդսու մոտ։ Լինում էին երբեմն, երբ երեկոյան ուխտավորի[ն] [տված] մատաղի թոքերը [կամ ոտն ու գլուխը] անում էին խորոված կամ ոտն և [ու] մի չարեք կարմիր գինին մավի դաջած սուփրի վրա ծալապատիկ նստած, թիկն տված մղդսու ծնկան տակին, և կես հաց, մահճակալի առաջ նստում էր Սուրենն ու մեծ հրճվանքով կամ լսում էր մղդսու երգած շարականը, կամ [ինքն] առակները, և կամ ինքն էր ոգևորված իրան սովորած պատմություններից հրաշքներ պատմում, թե ինչպես մի մարդ թագավոր է դարձել, կամ ինչպես թագավորի մինը մյուսին հաղթել, և կամ իրան գրածներր մղդսին բերանաբաց [բերանը բաց] լսում էր նրան և շատ անգամ քեֆի ժամանակ, գովում էր նրան, և [թե] 

Հանաք չիմանաք,
Մեծ մարդ կդառնա սա մի ժամանակ,

[Մղդսու մշտական այցելուն էր, ափսոս, որ գլխին ուներ] մի սրածայր սև փափախ և մահուդ չուխա, թևերը