Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/151

Այս էջը հաստատված է

կախած, մի [քանի] անգամ պատտված գոտկին սիպտակ միրուքը հասնում էր։ Լայն շալվար ու ծայրերին [երկար] երեք մեխանի կրընկներավոր մահմուտներով չեքմեքը հագին [երեք բարձր մեխ նրանց կրունկն էին]։ Սուրենն երբեմն սրանց պատկերը նկարում էր ու ցույց տալիս իրանց, ծիծաղում էին ու իրար նայում [և] զարմանում նմանության վրա։ 

[Շատ ապրես], Սուրեն, աստված շնորհք տա,
Երբեմն Սուրենը [ընկերներին] համփսոններին
Նախշում էր իրանց գինու գավաթով,
Մղդսու երկայն չիբուխը ձեռին,
Սամփսոնին իրա երկար փափախով,
Եվ նայում էին հարբած աչքերով,
Զարմանալով իսկության վրա,
Ծիծաղում իրար ուսի խփելով
Շատ <. . . >
ա [Եվ երբ որ մի օր հարցրին]
բ Երբ տանտիրոջից հարց արին մի օր,
Թե որ որդին է Սուրենն իր[ան] հոր,
Առջի որդին է, պատասխանեցին։

[Երկայն միրուքով, մեծ-մեծ բեխերով], և չէր <…>՝
Մղդսին ուներ մի ծերուկ համփսոն,
ա [Որ կընշանակե փողով ընկեր,
բ Որ կընշանակե և գինու ընկեր],
ա [Կարճահասակ էր], անունը Սամփսոն,
բ Մի պարապ մարդ էր, անունը Սամփսոն,
Սոված շրջում էր, մինչև որ ճանկեր
Երկայն, սրածայր, սև փափախ գլխին,
Մի կողմը ծալած, ծռած ականջին,
Եվ մահուդ չուխա, թևերը կախած
Դեղին լայն շալվար, փողքերը թողած։

Թե կարդաս, մի կարաս
գինի խմես

145
10—772