Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/152

Այս էջը հաստատված է

Սուրենանց տանը ջահել ժամանակ ծերուկն եղել էր, իրան պատմելով, և ճանաչում էր նրա նախնիքին, պատմում էր նրանց քաջություններից, պատմում էր, [ինչպես նրանք] Երևանն առնելիս, ինչպես քաջությամբ էին կռիվ տալիս Դաղստանում, կամ ինչպես նրանք քառասուն հոգով Հասան խանի դեմ [կռվել էին հաջող] կռիվ են արել, հաղթել են [մեծաշուք] փառքով, և ուրիշ ինչ-որ գործ են կատարել: Աղջկերանց վրա, տասը տարեկան, նամակ էր գրում կամ ոտանավոր- 

Իմ աղավնյակ, իմ սիրական…
Հոգուս հատոր… սրտիս կտոր…
Մանկությունը, օ՜, պիղծ ձեռքով
[Իսկ անցյալը, ա՜խ, թող մնա].
Չեմ բացելու այդ վարագույրն
Եվ ոչ կաշառված, շինծու խոսքով
ա Պատմելու իմ <1 անընթ.> հրապույրն։
բ Պատմելու իմ այն հրապույրն։

[Միայն] Սակայն այսքանը պիտի իմանաք, որ պարզության մեջ էր նա մեծացել, [և] ունևոր օջախի հարկի տակ [պակասության] չքավորության մասին դեռ չէր [զգացել] մտածել. [և] քնքույշ գգվանքով մերձավորների և ծնողների խանդակաթ սիրով։

Եվ նստած իրան տատերի հոգում,
Ականջ էր դրել [նրանց] հեքիաթին,
Կամ ինչպես իրան պապերն աննկուն
ա [Պատերազմել էին դեմ անհավատին].
բ Ախոյան էին կանգնել հավատին,
գ Պաշտպան էին կանգնել հավատին.
Ականջ էր դրել Սուրեն<ը>
Երբ որ իրանց հին սրահի առաջ
Հավաքվում էին ծերերը մռայլ
Եվ զրույց անում անցած օրերից։

Այսուհետև այսպիսի հիմարություն չանես,

146