Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/153

Այս էջը հաստատված է




Թե չէ ուշ կըլնի, երբ կըփոշմանես։

Եվ նա հիշում էր
Խաղաղ իրիկունն յուր հայրենիքի,
Երբ որ աստղալից երկնքի տակին
. . . . . . . . . .

Եվ լուսնի դիմաց պատմել էին նրան
Ավանդություններն իրանց աշխարքի։

Գիշերն անքուն նա մտածում էր
Չարերի վրա։
Բայց թողնենք մի կողմ
[Եվ թեև սրտում] չարերի ահը
Սիրում էր անչափ զենքն ու զրահը։
Եվ երդկից ընկած լուսնի շողքի տակ
Մի քաջք <. . .> խաղում է ահա.

Հիշում էր ինչպես յուր հայրն ալևոր
Իրանց գյուղացի մի հարուստ մարդուց
ա Տասնևհինգ մ<անեթ> փող առավ մի օր
բ Տասնևհինգ մ<անեթ> առավ մի օր
Եվ տվեց նրան մի մուրհակ պարտոց
Գյուղամեջ գնաց հպարտանալու,
ա Որ իրան տղին մտքումը կա
բ Թե իրան տղին մտքումը կա
Այս երկու օրս քաղաք տանելու,
Որ Ներսեսական դպրոցում կարդա։
Եվ երկա՜ր-երկար բացատրելով
Կնոջը ուսման գինն ու հետևանքը,
Ապագա իրանց երջանկությունով
Ցույց տալով իրան ամբողջ բերկրանքը,
Մյուս օրը նրանք դեռ լուսաբացին
[Վեր կացան ու ձի նստեցին]
Պատվիրեց շուտով պաշար թխելու,
Արտասուքները կուլ տալով

147