Եվ հեկեկալով գրկեց յուր որդուն
Սուրենի մայրը, նստացրեց ձիուն,
Մի ճիպոտ տվեց, որ քշե յուր ձին,
Գյուղաքաղաքում ծանոթների հետ
Սուրենը ուրախ նստեց ֆուրգոնին
Եվ ճանապարհին խեղճ մալականին
ա
[Գլխահան արավ], սովորեց гони-ն
բ
[Զահլեն տանում էր, կրկնելով] гони-ն։
Առաջին գիշերը ճանապարհին
Առաջին օրերում դեռ նա տանջվում էր,
ա
Նրան կարոտն ամեն իրիկուն
բ
Ծանր էր կարոտը մանկական հոգու,
Կարծես Սուրենին յուր մոտ կանչում էր
ա
Մայրական ձայնը [դեպի տուն]
բ
Մայրական ձայնը ամեն իրիկուն։
[Եվ] իրանց երեխանց ուրախ աղմուկը
Հասնում էր նրա ականջին.
ա
Օ՜, ինչպես էր ուզում Սուրենը մանուկ
բ
Օ՜, ինչպես էր ուզում աշխույժ մանուկը,
ա
Որ դուրս գա մի րոպե <1 անընթ.> ֆուրգոնեն։
բ
Որ դուրս գա մի րոպե նրանց միջեն։
<. . . .> [ատեց ֆուրգոնին]
[Եվ կամաց-կամաց սովորեց «гони»-ն]։
Երբոր մոտ եկան նրանք քաղաքին,
ա
Զաստավի նախշուն [փայտի] տակին,
բ
Զաստավի նախշուն գերանի տակին,
[Անցնելուց հետո Սուրեն<ը> ետ նայեց
Եվ հետաքրքրված հորը հարցրեց]
-Որ քաղքից փախչես, գլխիդ կըձգեն <. . .>